ՌԴ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ արած հայտարարությանը: Ինչպես հաղորդում է ռուսական Russia Today-ը, ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Կարծում եմ, որ հակամարտության կարգավորումը շահում է ոչ թե հայտարարություններից, այլ գործնական աշխատանքից, որով և մենք զբաղվում ենք»:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը խոսել է Սիրիայից հայերի տեղափոխումը Հայաստան իրականացնելու գործում ՌԴ հնարավոր աջակցության մասին: Խնդրին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
Ինչպես հայտնում է թուրքական Milliyet-ը, Ստամբուլի Շիրինևլեր շրջանում՝ ոստիկանության բաժանմունքի մոտ, պայթուցիկով լի ավտոմեքենա է պայթեցվել։
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին Երևանում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին:
Եվրախորհրդարանն այսօր հավանություն է բանաձևին, որը կոչ է անում վերսկսել Սիրիայի աջակցության միջազգային խմբի մասնակիցների բանակցություններին։ Փաստաթուղթը քննարկման է դրվել Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում։
Ազգային ժողովը Տիգրան Մուկուչյանին ընտրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը՝ ներկայացնելով քվեարկության արդյունքները: «Ազգային ժողովի 130 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 103-ը: Անվավեր է ճանաչվել 3 քվեաթերթիկ: Տիգրան Մուկուչյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 96, դեմ՝ 4 պատգամավոր: Արձանագրում ենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Տիգրան Մուկուչյանը»,- հայտարարեց Ս. Ավետիսյանը:
Պատվիրակությունը կմասնակցի հայ – ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին
Մոսկվայում ընթացող Տալի հուշամրցաշարի վերջին տուրում Արոնյանի մրցակիցը աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդն էր: Հայ շախմատիստը խաղում էր սև խաղաքարերով:
Թաղամասը, որտեղ բնակվում են ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ու օտարերկրացի լրագրողները, ենթարկվել է զինյալների ականակոծմանը, ոչ ոք չի տուժել։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է սիրկական բանակի կենակետի հրամանատար Մաջիդ Էզեդդինը։
Եթե Հալեպի արևելյան հատվածում ռազմական գործողությունները շարունակվեն նույնքան ինտենսիվ, որքան ներկայումս, ապա քաղաքի այդ հատվածը կարող է ամբողջությամբ ոչնչանալ մինչև տարեվերջ, լրագրողներին հայտնել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան։
Այսուհետ, յուրաքանչյուր ամսվա մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կվճարվի տվյալ ամսվա ընթացքում:
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար եւ այլ պաշտոններ զբաղեցնող անձանց գաղտնազերծման իրավական հիմքերը, նպատակները, կարգը եւ դրանց հետ կապված այլ հարաբերություններ:
«Ազատ դեմոկրատների» առաջնորդ Իրակլի Ալասանիան, անդրադառնալով «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Գիվի Թարգամաձեի մեքենայի պայթեցմանը, դրա պատասխանատվությունը դնում է իշխանությունների վրա և կոչ անում քաղաքական ուժերին եզրակացություններ անելուց զերծ մնալ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` օրերս ՀՀ ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել են զորամիավորման ենթակա զորամասերի դիպուկահարների հավաքներ:
ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան «Վեստնիկ Կավկազա»-ի հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ձգտում է օգտագործել իր ուժերը՝ օգնելու լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ափսոսում է ԱՄՆ-ի հետ միջուկային և էներգետիկ ոլորտներում գիտական հետազոտությունների և մշակումների բնագավառում համաձայնագրի կասեցման համար, հայտնում է TASS-ը։
Արմեն Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բանկից գողություն կատարած անձի ինքնությունը։
«Մեկ տարվա ընթացքում «բռնվելու» դեպքում է միայն զրկվում հավաքական թիմը: Ինչպես օրինակ ռուսների դեպքում, նրանք զրկվեցին, քանի որ պատանիների, երիտասարդների և մեծահասակների մոտ կատարվեց ստուգում մեկ տարվա ընթացքում: Իսկ այս դեպքը 8 տարվա ընթացքում է եղել: Վերջնական արդյունքները հայտնի կլինեն, երբ քննարկումները կավարտվեն միայն, այդ ժամանակ էլ կխոսենք թիմի որակազրկման մասին»,- ասաց ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
Լեհաստանի խորհրդարանը հոկտեմբերի 6-ին ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկել է աբորտների լիատար արգելքի մասին օրինագծի դեմ, հայտնում է DW-ն։
Ամերիկացի զինվորականները սկսել են բազայի շինարարությունը, որը օգտագործվելու է ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող իրաքյան Մոսուլ քաղաքի վրա հարձակման նպատակով։ Այդ մասին հայտնում է թուրքական Milliyet պարբերականը։
Հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը կոչ է արել ռուսաստանցիներին ազդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա, որպեսզի նա կասեցնի Սիրիայի Հալեպ քաղաքին հասցվող ավիահարվածները։ Այս մասին ասվում է նրա կայքի հայտարարության մեջ։
Հոկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով Սյունիքի մարզպետի պաշտոնից Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունը:
Ադրբեջանն ու Ղազախստանը ծրագրում են Եսկենե-Կուրըք-Բաքու նոր նոր նավթամուղ կառուցել, որը կունենա 739 կիլոմետր երկարություն: Այս մասին ասվում է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևի հոդվածում, որը հրապարակվել է նախօրեին։ Այս մասին հայտնում է Trend գործակալությունը։
Վրաստանի հեռահաղորդակցության ազգային հանձնաժողովը հիշեցնում է հեռարձակողներին և էլեկտրոնային լրատվամիջոցներին, որ համաձայն Վրաստանի Ընտրական օրենսգրքի՝ քվեարկությունից 48 ժամ առաջ արգելվում է հրապարակել հասարակական կարծիքի հարցման արդյունքներ՝ կապված ընտրությունների հետ։
«Բաց է մնում հարցը, թե արդյոք Ադրբեջանի կառավարությունում ինչ-որ մեկը հաշվարկել է ապրանքների ներքին արտադրության ծավալը, որոնց համար բարձրացվել են մաքսային սակագները»,- հայտարարել է տնտեսագետ Նատիգ Ջաֆարլին՝ գրառում կատարելով Facebook սոցցանցի իր էջում։
Հոկտեմբերի 4-ին, ժամը 20.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, հեմոռագիկ ինսուլտ հարցականով, գանգուղեղային տրավմա, գլխուղեղի սալջարդ, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1940 թ. ծնված Խայլազ Ռասոյանը:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումն ստեղծվել էր Իրանին հարվածելու նպատակով, այլ ոչ թե Սիրիայում պատերազմելու համար։ Այս մասին, ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Կուդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ-մայոր Կասեմ Սուլեյմանին։
Սիրիական ճգնաժամի հետևանքով ռուս-ամերիկյան հարաբերությունները աննախադեպ լարվել և կոնֆրոնտացիայի են վերածվել ոչ միայն տարածաշրջանային քաղաքականության կոնտեքստում, այլև միջազգային հարթակներում։ Սա էր պատճառներից մեկը, որ ՄԱԿ անվտանգության խորհուրդը շաբաթներ շարունակ չէր կարողանում Բան Կի Մունին իրավահաջորդ ընտրել։