Բաժիններ՝

Forbes-ը կազմել է 400 ամենահարուստ ամերիկացիների ցուցակը

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը 23-րդ անգամ առաջին տեղն է զբաղեցրել ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց ցուցակում: Այդ մասին, հոկտեմբերի 4-ին հայտնել է Forbes հանդեսը:

Microsoft-ի 60-ամյա հիմնադիրի կարողությունը հասնում է 81 մլրդ դոլարի: Երկրորդ տեղում Amazon.com-ի ղեկավար 52-ամյա Ջեֆ Բեզոսն է: Մեկ տարվա ընթացքում նրա դրամագլուխն ավելացել է 20 միլիարդով՝ մինչեւ 67 մլրդ դոլար: Առաջատարների եռյակը եզրափակում է Berkshire Hathaway-ի 86-ամյա գլխավոր տնօրեն ՈՒորեն Բաֆեթը: Նրա կարողությունը Forbes-ը գնահատել է 65,5 մլրդ դոլար:

Վարկանիշի թոփ-5-ում տեղ են գտել Facebook-ի հիմնադիր 32-ամյա Մարկ Ցուկերբերգը (55,5 մլրդ դոլար) եւ Oracle-ի հիմնադիր 72-ամյա Լարի Էլիսոնը (49,3 մլրդ դոլար):

Ինչպես նշում է Forbes-ը, 400 ամենահարուստ ամերիկացիները հասել են ռեկորդային ցուցանիշների, նրանք ավելի հարուստ են դարձել, քան երբեւէ: Նրանց միագումար կարողությունը հասել է 2,4 տրլն դոլարի, իսկ ցուցակի մասնակիցների միջին կարողությունը կազմել է 6 մլրդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս