
«Բուֆֆոնը լավագույն դարպասապահն է ֆուտբոլի պատմության մեջ». «Յուվենթուսի» գլխավոր տնօրեն

Բեչե Մարոտան վստահ չէ, որ թուրինցիները Ջիջիին փոխարինող կգտնեն:
«Բուֆֆոնի ժառանգո՞րդը: Պրոբլեմը նրանում է, որ Բուֆֆոնը լավագույն դարպասապահն է ֆուտբոլի պատմության մեջ: Մենք կաշխատենք գտնել արժանի փոխարինող»,- ասել է Մարոտան Football Italia-ին:
Ավելի վաղ 38-ամյա դարպասապահը հայտարարել էր, որ կավարտի կարիերան ֆուտբոլի 2018թ. Աշխարհի առաջնությունից հետո:
Ջիջին «Յուվենթուսի» կազմում խաղում է 2001 թվականից: Մինչ այդ նա հանդես է եկել «Պարմայում»: Թուրինյան ակումբի հետ Բուֆֆոնն 9 անգամ դարձել է Իտալիայի առաջնության հաղթող և 2 անգամ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Իտալիայի հավաքականի կազմում Բուֆֆոնն անցկացրել է 163 հանդիպում:
2016-17թթ. մրցաշրջանում Իտալիայի առաջնությունում Բուֆֆոնն անցկացրել է 7 հանդիպում, որոնցից 4-ում գոլ բաց չի թողել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը