
Այս ըմպելիքն իջեցնում է ճնշումը, պայքարում դիաբետի դեմ և լավացնում նյութափոխանակությունը

Budetezdorovy.ru կայքը գրում է, որ այս ըմպելիքը հրաշալիորեն մաքրում է ամբողջ օրգանիզմը և նպաստում արյան ճնշման կարգավորմանը, այրում է ավելորդ ճարպը, պայքարում է դիաբետի դեմ և լավացնում նյութափոխանակությունը։ Ըմպելիքը պատրաստվում է բնական բաղադրիչներից, որոնք հեշտությամբ կարող են հասանելի լինել բոլորին։
Բաղադրիչներ
• 2 ճաշի գդալ խնձորի քացախ
• 1 ճաշի գդալ բնական մեղր
• 1 թեյի գդալ դարչին
• 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
• 1 բաժակ ջուր (200-300 մլ)
Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում։ Թարմ ըմպելիքը պատրաստեք ամեն առավոտ։ Խմեք ամեն առավոտյան արթնանալուց հետո՝ քաղցած վիճակում։
Օգտակարությունը
• Խնձորի քացախն օգտակար բակտերիաների և ֆերմենտների աղբյուր է։ Այն թթու է պարունակում, որն իջեցնում է արյան ճնշումը։
• Մեղրն օգտակար է սրտին, մաշկին, թոքերին և գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում։ Այն նյութեր է պարունակում, որոնք լավացնում են նյութափոխանակությունը և օգնում քաշի նվազեցման գործում։
• Դարչինն արյան մեջ շաքարի մակարդակի հավասարակշռման դեր է կատարում։ Այն լավագույն հակաօքսիդանտներից մեկն է։
• Կիտրոնը ևս կօգնի հավասարակշռել արյան մեջ շաքարի մակարդակը։ Այն նաև վիտամին C է պարունակում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը