Սիրիայի հակամարտությունը չի կարող լուծվել առանց ՌԴ-ի և ԱՄՆ-ի փոխհամաձայնության. ԳՖՀ-ի ԱԳՆ
Սիրիայի հակամարտության կարգավորումն անհնարին է առանց ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի փոխհամաձայնության: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:
«Պարզ է, որ Սիրիայի խնդրում առանց ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ փոխըմբռնման հասնելու հակամարտության կարգավորման եւ արյունահեղության դադարեցման հույս չի լինի»,-ասել է նա:
Շեֆերը նաեւ հայտնել է, որ արեւմտյան երկրների «հնգյակը»՝ ԱՄՆ-ը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Իտալիան, ԱԳ նախարարությունների քաղաքական տնօրենների մակարդակով Բեռլինում կքննարկի Սիրիայում ՌԴ-ի քաղաքականության նկատմամբ ընդհանուր մոտեցման մշակումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: