Բաժիններ՝

Պեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներին արգելել է թիմային միջոցառումների ժամանակ օգտվել համացանցից

Մարզիչը «Սիթիի» կյանքի կանոնների մեջ ավելացրել է ևս մեկ խիստ կետ: Ինչպես հաղորդում է The Sun-ը, հիմա ֆուտբոլիստները դիետա են պահում, ընթրում են միայն միասին և չեն կարող օգտվել համացանցից ժողովների ժամանակ:

«Պեպն արգելել է միանալ որևէ ցանցի մարզումային և թիմային աշխատանքների ժամանակ: Նա աշխարհի լավագույն մարզիչն է, ուստի ոչ մի հարց չկա. ֆուտբոլը պետք է լինի առաջին տեղում»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Պաբլո Սաբալետան:

«Մանչեսթեր Սիթին» 7 տուրերից հետո գրավում է առաջին տեղը:

Գվարդիոլան սահմանեց ակումբային ռեկորդ՝ հաղթելով առաջնության մեկնարկային 6 խաղերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31