
Վահան Բիչախչյանը՝ The Guardian-ի լավագույն 60-յակում

Հեղինակավոր The Guardian պարբերականը հերթական անգամ կազմել է աշխարհի 60 ամենատաղանդավոր պատանի ֆուտբոլիստների ցանկը:
Այս անգամ ցանկում կա նաև հայ ֆուտբոլիստ: Գյումրիի «Շիրակի» 17-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հայտնվել է հեղինակավոր պարբերականի ուշադրության կենտրոնում:
Պարբերականը նշում է, որ Հենրիխ Մխիթարյանի հայրենիքում ծնված Վահանը սկսել է խաղալ Գյումրին ներկայացնող ակումբում 16 տարեկանից: Նա շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, ով կարողացավ օգնել թիմին հաղթել Եվրոպա լիգայի որակավորման փուլում:
Վահան Բիչախչյանը Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի որդին է:
Սիրարփի Աղաբաբյան