Բաժիններ՝

«Մովսիսյանի պահանջած աշխատավարձն ու որակները չեն համապատասխանում իրար».«Известия»

Ռուսական «Известия»-ն խոսել է Մոսկվայի «Սպարտակի» և այդ թիմի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի հարաբերությունների մասին:

Ըստ պարբերականի՝ ռուսական թիմն արդեն հայտնել է Մովսիսյանի գործակալներին այն մասին, որ ֆուտբոլիստը պետք է նոր ակումբ փնտրի:

Պարբերականը նշում է նաև, որ չնայած ակումբն ունի հարձակվողների կարիք, միևնույն է, ցանկություն չունի վերադարձնել Մովսիսյանին: Ըստ ակումբի ներկայացուցիչների՝ Մովսիսյանի պահանջած աշխատավարձն ու որակները չեն համապատասխանում իրար:
Բացի այդ, ըստ պարբերականի՝ մոսկովյան ակումբում չեն մոռացել, թե ինչպես էր խոսում Յուրան թիմի մասին հեռանալուց հետո:

Հիշեցնենք, որ այժմ Մովսիսյանը վարձավճարով հանդես է գալիս «Ռեալ Սոլթ Լեյքում», սակայն ըստ գործարքի՝ այս տարվա դեկտեմբերին պետք է վերադառնա մոսկովյան ակումբ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս