Հալեպում նոր հրթիռակոծությունից երկու հայ է զոհվել
Զինված ահաբեկչական խմբավորումները հոկտեմբերի 5-ին կեսօրից հետո շարունակել են իրենց բարբարոսական գործողությունները` հրթիռակոծելով Հալեպի Նոր Գյուղ, Մոկամպո և Մուհաֆազա շրջանների խաղաղ բնակչությանը: Հալեպի «Գանձասար» պարբերականից տեղեկացնում ենք, որ Նոր Գյուղի հրթիռակոծման հետևանքով զոհվել ե&ն երկու հայեր` Գասպար Շաթոյանը (1986 թվականի ծնունդ) և Մովսես Մովսեսյանը (1987 թվականի ծնունդ):
Վիրավորվել է Վարուժան Տոնապետյանը, ում վիճակը կայուն է: