Բաժիններ՝

Google-ը ներկայացրել է առաջին ինքնուրույն մշակված Pixel սմարթֆոնը

Google-ը ներկայացրել է Pixel սմարթֆոնը: Սա առաջին սմարթֆոնն է, որը կորպորացիան մշակել է լիովին ինքնուրույն, շնորհանդեսի ընթացքում հայտարարել է Google-ի ապարատային լուծումների ստորաբաժանման ղեկավար Ռիք Օսթեռլոն։

Կորպորացիան 2010 թվականից թողարկում էր Nexus հեռախոսներ՝ համագործակցելով սմարթֆոնների այլ արտադրողների հետ: «Pixel-ն առաջին սմարթֆոնն է, որն ամբողջությամբ ստեղծվել է Google-ի կողմից»,-հայտարարել է Օսթեռլոն:

Սմարթֆոնի արժեքն սկսվում է 649 դոլարից: Թողարկվում է սմարթֆոնի երկու տարբերակ՝ 5 դյույմ անկյունագծով եւ 5,5 դյույմ անկյունագծով, ընդ որում սարքերն ունեն 32 գիգաբայթից մինչեւ 128 գիգաբայթ հիշողություն: Գաջեթը ներկայացված է երեք գույնով՝ սեւ, արծաթագույն եւ կապույտ (սահմանափակ թողարկումը հասանելի է միայն ԱՄՆ-ում):

Յոթերորդ սերնդի Android գործառնական համակարգով (Nougat) աշխատող սմարթֆոնի առանձնահատկություններից մեկը ապարատային մակարդակով ներսարված Google «խելացի օգնականն է»: Ասիստենտն աշխատում է սմարթֆոններում տեղակայված տարբեր հավելվածներով:

Pixel-ը նախնական պատվերի համար հոկտեմբերի 4-ից հասանելի է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Գերմանիայում եւ Ավստրալիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս