
Facebook Messenger-ում սկսում է գործել «Գաղտնի զրույցներ» գործառույթը

Ակնթարթային հաղորդագրությունների փոխանակման համար նախատեսված Facebook Messenger հավելվածում սկսում է գործել գործառույթ, որը թույլ է տալիս end-to-end սկզբունքով ծածկագրել երկկողմ անձնական գրագրությունը: Այդ մասին գրում է Wired-ը:
Ծառայությունն ստացել է Secret Conversations («Գաղտնի զրույցներ») անվանումը, այն հասանելի է բոլոր 900 մլն օգտարերերին: Գործառույթը թույլ է տալիս օգտատերերին ծածկագրել իրենց հաղորդագրությունները այնպես, որ ոչ ոք չի կարողանա ընթերցել դրանք, բացի երկու զրուցակիցներից, նույնիսկ իրավապահ մարմններն ու հատուկ ծառայությունները:
Օգտատերը կկարողանա նաեւ սահմանել հաղորդագրությունների ոչնչացման ժամանակը՝ 5 վայրկյանից մինչեւ մեկ օր:
Գործառույթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է տեղակայել վերջին տարբերակը: Secret Conversations ռեժիմն ինքնաբերաբար չի տեղակայվում, այլ պետք է անձամբ միացվի յուրաքանչյուր ռեժիմի համար: