«Ես ուղղակի այլևս չեմ ուզում ապրել». Ֆյուրին խոստովանել է, որ կոկաին է օգտագործել
Գերծանր քաշային կարգում IBO, WBO և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոստովանել է, որ վերջին ժամանակները կոկաին է օգտագործել:
«Ես շատ եմ կոկաին օգտագործել իմ ամբողջ կյանքի ընթացքում, շատ: Բայց դա իմ կյանքն է, այդպես չէ՞: Ես կարող եմ անել այն, ինչ ուզում եմ: Շատերն են կոկաին օգտագործում: Կոկաինը մենամարտի խթանիչ չի հանդիսանում: Ես, ի՛նչ է, անձնական կյանքի իրավունք չունե՞մ: Նրանք դա է՞լ են ուզում ինձանից խլել: Ես չեմ եղել մարզասրահում մի քանի ամիս, ես չեմ մարզվել, որովհետև դեպրեսիայի մեջ եմ: Ես ուղղակի այլևս չեմ ուզում ապրել, եթե դուք հասկանում եք՝ ինչի մասին եմ ես խոսում: Ես ամեն ինչից հոգնել եմ: Եվ կոկաինը ոչինչ է՝ համեմատած նրա հետ, որ ես այլևս չեմ ուզում ապրել: Այլ տեսակի թմրանյութեր ես երբեք չեմ օգտագործել: Կոկաին ես սկսել եմ օգտագործել մի քանի ամիս առաջ»,- Ֆյուրիի խոսքերն է մեջբերում Rolling Stone-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը