«Հայաստանի կարևորագույն հարստություն համարվող ընդերքն օգտագործվում է ոչ արդյունավետ». Վարդան Բոստանջյան
Հայաստանի Հանրապետություն 2016 թվականի հունվար-օգոստոսին ներմուծվել է 361 մլն 460 հազար դոլար;ի հանքահումքային արտադրանք: Ինչն ամբողջ ներմուծման ցուցանիշի 18.2 տոկոսն է: 2016 թվականի հունվար-օգոստոսին ներմուծված հանքահումքային արտադրանքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 8.8 տոկոսով: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ նույն ժամանակահատվածում Հայաստանից արտահանված հանքահումքային արտադրանքի ծավալը կազմել է 300 մլն 241.6 հազար դոլար կամ ամբողջ արտահանման 26.5 տոկոսը, այն նախորդ տարվա հունվար-օգոսոտոսի համեմատ նվազել է 5.2 տոկոսով:
«Արմենպրես»-ը ներմուծման և արտահանման անհամաչափությունները պարզելու համար զրուցել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանի հետ: Նրա խոսքով, այն պայմանավորված է հանքարդյունաբերական տեխնոլոգիաների սպասարկման ու ապահովման ինստիտուտի թանկարժեք սարքավորումներով:
«Դրանց ձեռքբերումը` անգամ ոչ մեծ ծավալի,արդեն ձևավորում է գումար: Սակայն բոլոր դեպքերում այն չի նշանակում, որ պետք է ունենաք ավելի շատ ներմուծում, քան արտահանում: Սա ևս մեկ անգամ հրամայական ձևով խոսում է այն մասին, որ ՀՀ կարևորագույն հարստություն համարվող ընդերքն օգտագործվում է ոչ արդյունավետ:
Բացի ներդրումային ինստիտուտից, գործարար աշխարհին աջակցելուց և նրա հետ գործընկեր լինելու հանգամանքից, առաջին հերթին պետք է հնարավոր արդյունավետություն ապահովի ընդերքի օգտագործման համար»,- նշեց Բոստանջյանը:
2016 թվականաի հունվար-օգոսոտոսին հանքահումքային արտադրանքի արտադրության ծավալները կազմել են շուրջ 349 մլն 206 հազար ԱՄՆ դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 16.4 տոկոսով: