Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10-ին կայցելի Թուրքիա, որտեղ կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և հանդես կգա էներգահամաժողովում։
«Նոր Սահմանադրության ոգին այն մասին է, որ Վանաձորում քաղաքապետ կդառա ընդդիամադիր գործիչ։ Տեսնենք՝ նոր Սահմանադրությամբ ապրելու հույս կարելի՞ է ունենալ, թե՞ ոչ։ Իհարկե, դա հանրապետականի խնդիրը չէ, այդ քաղաքական ուժն իր նպատակների հետևից բավականին կազմակերպված գնում է։ Բայց Հայաստանի Հանրապետության իշխանության խնդիրն է հաստատապես։ Այս օրերին Վանաձորում որոշվում է նոր Սահմանադրությանն ուղեկցող երաժտությունը Հայաստանի հի՞մնն է, թե՞ Մոցարտի ռեքվիեմը։ Կարծում եմ՝ այդ մասին կիմանանք շատ շուտով»։
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի հաճելի առիթով: Շնորհավորում եմ նաև աշակերտներին` սիրելի´ դպրոցականներ, դուք պետք է հպարտանաք ձեր ուսուցիչներով, այդ իսկ պատճառով` ուսուցչի օրը տոնական է նաև ձեզ համար:
Ավելի քան 4 հազար խաղաղ բնակիչ է սպանվել և գրեթե 7 հազարը վիրավորվել է Եմենում հակամարտության 19 ամիսների ընթացքում, հայտնել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատարի վարչության մամուլի քարտուղար Ռուպերթ Կոլվիլը։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Եվրամիության երկրները պետք է պահպանեն միասնականությունը՝ հանուն գլոբալ անվտանգության։
Գրառումներում Ալաբեդը խնդրում է վերականգնել խաղաղությունը Սիրիայում: «Ինձ խաղաղություն է հարկավոր: Մարդիկ այստեղ մեռնում են ճանճերի պես, իսկ ռումբերն անձրեւի ընկնող կաթիլների են նման»,- գրում է նա:
Գյումրու թիվ 21 Օյունջյան միջնակարգ դպրոց-վարժարանում ֆիզկուլտուրայի դասաժամին պարապմունքներ անցկացնելիս մահացել է 11-ամյա Ս. Տ.-ն: Տղան վազելիս է եղել` վատ է զգացել և նստելուց հետո կորցրել է գիտակցությունը:
Թուրքիան հայտարարել է ԴԱԻՇ-ի դիրքերին 80 հարված հասցնելու մասին, հայտնում է Anadolu գործակալությունը։
Զինված ահաբեկչական խմբավորումները հոկտեմբերի 4-ի առավոտյան հրթիռակոծել են Մէրիտեան, Սեպիլ, Սուլեյման ալ Հալապի և Հալեպի պետական համալսարանի շրջակայքը: Այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը:
Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
BFMTV ֆրանսիական հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, որում մոդելավորված է ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին կողոպտելը: Հանցագործությունը կատարվել է Փարիզի կենտրոնում՝ հոկտեմբերի լույս 3-ի գիշերը:
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն կոչ է արել Ռուսաստանին դադարել «ամեն տեսակի հիմարությունների տարածումը» MH17-ի աղետի հետաքննության մասին, հայտնում է dutchnews.nl-ը։
Առաջիկա հինգ օրում սպասվում են առանց տեղումների եղանակ և օդի ջերմաստիճանի բարձրացում: Այս մասին հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նրա փոխանցմամբ՝ հոկտեմբերին Երևանում և Արարատյան դաշտում առավելագույն ջերմաստիճանը կհասնի 28-29-ի, իսկ նվազագույնը կտատանվի 13-14-ի սահմանում: Ըստ Զ. Պետրոսյանի կանխատեսումների՝ հոկտեմբերին ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս:
Նրա խոսքով՝ ՏԻՄ ընտրությունները մինչև վերջ քաղաքականացված չեն, և դեռ էական նշանակություն և ազդեցություն ունեն թաղային հեղինակությունների շահերը: «Այս առումով մենք մտածելու, վերլուծելու լուրջ խնդիր ունենք»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ինքն արդեն իսկ հանձնարարել է կուսակցության տարածքային կառույցներին՝ վերլուծել իրավիճակը և ներկայացնել պատճառները:
Բաքվի պետական համալսարանում կբացվեն հայերենի դասընթացներ, հայտնում է Modern.az-ը՝ վկայակոչելով համալսարանի պատմության ֆակուլտետի հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող Ւսմայիլմ Թանրըվերդիին։
Թուրքիայի բոլոր ուժային գերատեսչությունները, որոնք երկրում հուլիսի 15-ի պետական հեղաշրջյման փորձից հետո դուրս են բերվելու Անկարայի սահմաններից, տեղակայվելու են անվտանգության միասնական համալիրում։
Հոկտեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք և պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու վերաբերյալ տվյալներ:
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ՌԴ դեսպանատունն ականակոծության է ենթարկվել, ոչ ոք չի տուժել, շենքին հասցվել է նյութական վնաս, հաղորդվում է ՌԴ ԱԳՆ-ի կայքում։
Ադրբեջանը մնում է Վրաստանի խոշորագույն ներդրողը՝ հաշվի առնելով ներդրումների ծավալը, որ ներդրված են Վրաստանի տնտեսությունում 2016թ. առաջին կեսում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի Ազգային գվարդիայի դաշնային ծառայության մասին հրամանը։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, տեղեկացնում է «Իզվեստիան»։
Կարեն Կարապետյանի դրամական միջոցները՝ դոլարային արտահայտությամբ, կազմել են 5 մլն 783 հազար դոլար
Այսօր արտառոց դեպք է գրանցվել Գյումրու դպրոցներից մեկում: Գյումրու Կույումջյանի անվան թիվ 21 դպրոցի 11-ամյա աշակերտ Սարգիս Տիգրանյանի ինքնազգացողությունը ֆիզկուլտուրայի դասի ընթացքում կտրուկ վատացել է. երեխան մահամերձ վիճակում տեղափոխվել է Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կանխվել է շուրջ 57 կիլոգրամ թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկի ապօրինի վաճառք:
Հոկտեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի հարավային ուղղությամբ։
Նշելով, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսական հիմնական գործընկերն է՝ Կարեն Կարապետյանը կարևորել է երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է այդ ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր և ավելացրել, որ ներդրումային նոր ծրագրերի իրականացման ու առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացման ուղղությամբ առկա է մեծ ներուժ:
Հոկտեմբերի 4-ին մեկնարկել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակության այցը Ուզբեկստան, հայտնում է ադրբեջանական haqqin.az պարբերականը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը։
Այս օրերին շատ է խոսվում հալեպահայերի՝ Հայաստան գալու մասին: Կան իրարամերժ տեսակետներ. ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնյաները նշում են, թե հալեպահայերը իրենք չեն ուզում, իսկ Հալեպից շատ հայեր էլ ասում են, որ Հայաստանից հատուկ շահագրգռվածություն, այս առումով, չեն զգում:
Իրաքյան նահանգում ԴԱԻՇ-ի պարագլուխների գաղտնի խորհրդակցությունն ավարտվել է հրաձգությամբ, հայտնում է The Daily Star-ը։
Նյու Յորք նահանգի դատախազն արգելել է Դոնալդ Թրամփի բարեգործական կազմակերպությանը գործունեություն ծավալել նահանգում գրանցման բացակայության պատճառով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։