«Վերջին տարիներին ավելի շատ ուշադրություն ենք դարձնում համայնքային գրադարաններին, որովհետև վերջին տարիներին դրանք գտնվում են մեղմ ասած ոչ ցանկալի վիճակում: 1990 թվականից հետո գրեթե 500 գրադարան է փակվել: Եղածները գտնվում են անհուսալի և խեղճ վիճակում: Նախ՝ վատ են գրադարանային պայմանները, շենքերը վերանորոգված չեն, գրքերի պահպանման խնդիր է առաջանում, դրանից բացի գրադարանները տարիներով չեն համալրվում»,-ասաց Հասմիկ Ղազարյանը:
Մարիան կարող է կորտ վերադառնալ 2017թ. ապրիլի 26-ին: Ի սկզբանե թենիսի համաշխարհային ֆեդերացիան որակազրկել էր նրան մինչև 2018թ. հունվարի 25-ը: Մարիան հանդիսանում է Մեծ Սաղավարտի մրցաշարերի հնգակի հաղթող: Որակազրկման պատճառ է հանդիսացել մելդոնիումի օգտագործումը, որի մասին թենիսիստուհին խոսոտովանել էր հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Նամակի տակ, որն ուղարկվել էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին, իրենց ստորագրություններն են դրել Հունգարիայի, Լատվիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սլովակիայի, Չեխիայի, Էստոնիայի վարչապետերն ու Լիտվայի նախագահը։
Պրահայի «Սպարտայի» մարզչական շտաբը հետաքրքիր պատիժ է մտածել ակումբի 2 ֆուտբոլիստների համար, ովքեր հեգնական արտահայտություններ են արել կին մրցավարների մասին: Որպես պատիժ՝ այս ֆուտբոլիստները կմարզվեն ակումբի կանանց հավաքականի հետ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ քաղաքացի Տիգրան Ահարոնյանը խոչընդոտել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հովհաննես Մովսիսյանի մասնագիտական օրինական գործունեությանը:
Հանդիպմանը մասնակցել են անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն և գործադիր փոխնախագահ Էդ Վուդվորդը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ անձամբ Բեյլն է խնդրել իր գործակալին բանակցություններ սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Վալիացուն չի բավարարում այն, թե ինչպես են իրեն վերաբերվում իսպանական ակումբում:
Հայկական «Ուրարտու» բասկետբոլային ակումբը հոկտեմբերի 6-ին կանցկացնի առաջին հանդիպումը Ռուսաստանի առաջին Սուպերլիգայում: Որո՞նք են նորաստեղծ թիմի հետագա պլանները, ակնկալիքները, և ինչպիսի՞ն է թիմի մարզավիճակը: Այս հարցերի պատասխանները փորձել ենք ստանալ «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանի, թիմի ավագ Ամիրան Ամիրխանյանի և Բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում:
Ռուսական «Известия»-ն խոսել է Մոսկվայի «Սպարտակի» և այդ թիմի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի հարաբերությունների մասին:
«Պարզ է, որ Սիրիայի խնդրում առանց ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջև փոխըմբռնման հասնելու հակամարտության կարգավորման և արյունահեղության դադարեցման հույս չի լինի»,-ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը։
Զինված ահաբեկչական խմբավորումները հոկտեմբերի 5-ին կեսօրից հետո շարունակել են իրենց բարբարոսական գործողությունները` հրթիռակոծելով Հալեպի Նոր Գյուղ, Մոկամպո և Մուհաֆազա շրջանների խաղաղ բնակչությանը:
Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդին պատկանող ավտոմեքենան վթարի է ենթարկվել։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան՝ Fairmont Baku հյուրանոցի մոտ։
Մարզիչը «Սիթիի» կյանքի կանոնների մեջ ավելացրել է ևս մեկ խիստ կետ: Ինչպես հաղորդում է The Sun-ը, հիմա ֆուտբոլիստները դիետա են պահում, ընթրում են միայն միասին և չեն կարող օգտվել համացանցից ժողովների ժամանակ:
Ոստիկանության Արարատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արալեզ գյուղի բնակչուհի, 1980 թ. ծնված Սուսաննա Գալստյանը, որը հոկտեմբերի 2-ին, ժամը 7.30-ի սահմաններում, տնից դուրս է եկել և չի վերադարձել: Սուսաննա Գալստյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Արարատի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 010-59-06-31, 098-88-93-37 և 1-02 հեռախոսահամարներով։
ՄԱԿ-ում հայտարարել են, որ մարդասիրական ավտոշարասյունը, որը ոչնչացվել էր Հալեպում սեպտեմբերին, ռմբակոծվել է երկնքից, գրում է Reuters-ը։ ՄԱԿ-ի փորձագետներն այդ փաստը պարզել են դեպքի վայրի արբանյակային լուսանկարների ուսումնասիրմամբ։
Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել ուկրաինացիներին զերծ մնալ Ռուսաստան ուղևորվելուց, ինչպես նաև չօգտվել տարանցումից այդ պետության տարածքում։ Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը։
Ուսուցչի օրվա կապակցությամբ Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ 2016 թվականի «Լավագույն ուսուցիչ», «Լավագույն դաստիարակ», «Լավագույն տնօրեն» մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը: «Եթե մի երկիր չունի ամուր հանրակրթական համակարգ, այն չի կարող ինքնուրույն գործունեություն ծավալել: Սա լավագույն տոնն է, ավանդույթը, որ ձևավորվել է անկախության ընթացքում: Շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին»,- նշեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա կապակցությամբ լյուքս դասի սմարթֆոնների թողարկմամբ զբաղվող Caviar ընկերությունը թողարկել է iPhone 7-ի սահմանափակ խմբաքանակ, ասվում է ընկերության հաղորդագրությունում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության անձնակազմին ներկայացրել է Խորհրդի նորանշանակ քարտուղար Յուրի Խաչատուրովին:
Բրյուսելում պայթյունի սպառնալիքի պատճառով մարդիկ տարհանվել են Հյուսիսային կայարանից և դատախազության շենքից, հայտնում է VTM Nieuws-ը։
Վրաստանում Եվրամիության դեսպան Յանոշ Հերմանը կոչ է անում Վրաստանի քաղաքական դաշտին պահպանել հանգստություն և պաշտպանել եվրոպական արժեքները։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հակառակորդի համապատասխան ծառայությունները հրապարակել են հայ օգտատերերի ֆեյսբուքյան հազարավոր գաղտնաբառեր։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աջակցել է դպրոցներում ընդհանուր մշակութաբանական դասընթացի ներմուծմանը, որը կբարձրացներ աշակերտների հոգևոր-բարոյական մշակույթը։
Այսօր Թեհրանում բացվեց «Հայաստան էքսպո» ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև «Յունիբանկի» պատվիրակությունը
ՌԴ Պետդումայի 7-րդ գումարման նոր խոսնակ է ընտրվել Վյաչեսլավ Վոլոդինը, հայտնում է TASS-ը։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանը մանրամասներ է պատմել աղմկահարույց միջադեպի մասին:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ահաբեկչական գործողություն է որակել հոկտեմբերի 4-ի երեկոյան խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենայի պայթեցումը Թբիլիսիի կենտրոնում:
Եվրամիության խորհուրդը համաձայնեցրել է բանակցային դիրքորոշումը Վրաստանի քաղաքացիների համար վիզաների չեղյալ հայտարարման վերաբերյալ, հայտնում է TASS-ը։
ՀՀ Նախագահի հանձնարարությամբ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար հոկտեմբերի 5-ին Երևանից Սիրիա է մեկնել մարդասիրական օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռը: Հայաստանի Հանրապետության մարդասիրական օգնության բեռների վրա մակագրված է. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր գումարման Պետդումայի առաջին նիստի ընթացքում պատմել է, թե որն է Ռուսաստանի ուժը, հայտնում է RIA Novosti-ն։
Համալիրը կառուցվելու է ամենաժամանակակից տեխնոլոգիաներով, որտեղ գործելու են մանկապարտեզ, դպրոց, լողավազան, բազմաֆունկցիոնալ մարզասրահ, սահադաշտ, Հայաստանում հայտնի մարզաձևերի համար նախատեսված սրահներ: