«Սպարտայի» ֆուտբոլիստները, որպես պատիժ, կմարզվեն կանանց հետ
Պրահայի «Սպարտայի» մարզչական շտաբը հետաքրքիր պատիժ է մտածել ակումբի 2 ֆուտբոլիստների համար, ովքեր հեգնական արտահայտություններ են արել կին մրցավարների մասին: Որպես պատիժ՝ այս ֆուտբոլիստները կմարզվեն ակումբի կանանց հավաքականի հետ:
Այս պատմությունը սկսվել է ակումբի հերթական խաղերի մեկի ժամանակ, երբ կին մրցավարը սխալմամբ չի նկատել խաղից դուրս իրավիճակը: Սրան ի պատասխան՝ դարպասապահ Տոմաս Կոուբեկը բղավել է՝ քո տեղը խոհանոցն է:
Կոուբեկը չի զղջացել իր արած արտահայտության համար և հետխաղյա ասուլիսին նշել է, որ կանայք պետք է հեռու մնան տղամարդկանց ֆուտբոլից;
Թիմի մյուս ֆուտբոլիստ Լուկաս Վաչան էլ մրցավարներից մեկին անվանել է գազօջախ:
Սիրարփի Աղաբաբյան