«Լիվերպուլի» հետ խաղից հետո Մոուրինիոն քննադատել էր գլխավոր մրցավար Էնտոնի Թեյլորին, իսկ Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի օրենքների համաձայն՝ հանդիպման պաշտոնական ներկայացուցիչների հասցեին արգելված են ցանկացած մեկնաբանությունները:
Կենդանիների բնաջնջվելու պատճառ է դառնում շրջակա միջավայրի աղտոտումը, կլիմայի փոփոխությունը, որսը, ինչպես նաեւ մարդու կողմից տվյալ տեղանքին ոչ բնորոշ բույսերի ու կենդանիների ներմուծումը միջավայր: Զեկույցի համաձայն, առավել մեծ կորուստներ են ունեցել այն կենդանիները, որոնք ապրում են լճերում, գետերում եւ ճահիճներում:
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է չընդգրկվել մանչեսթերյան ակումբի հայտացուցակում, իսկ դրան զուգահեռ՝ Մխիթարյանի հետագա կարիերայի մասին մտածում են իտալացի լրագրողները:
Վերստուգվել են 2008 թվականի Օլիմպիական խաղերի դոպինգ թեստերի արդյունքները: Թեստի արդյունքում պարզվել է, որ բելառուս ծանրորդ Անդրեյ Ռիբակովն օգտագործել է արգելված խթանիչներ:
«Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմը պատմում է Թուրքիայի քաղաքացի մի կնոջ մասին, ով 2015 թվականին պարզում է, որ իր մեծ մայրը ցեղասպանությունը վերապրողներից մեկն է, և որոշում է մեկնել Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Նրա ներսում միշտ պայքարում են Ցեղասպանություն վերապրածն ու Ցեղասպանություն ժխտողը:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է կաշառք տալու պատրվակով խարդախությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործության մի քանի դրվագներ, ներգրավված անձանց ինքնությունը։
Հնագետներից Ֆրեդրիկ Հիեբերթի խոսքով՝ մարմարը ծածկել է գերեզմանը, որի տակ հայտնաբերվել են բազմաթիվ քարեր և երկար գիտական ուսումնասիրություն է պահանջում պարզելը, թե որն է այն իսկական քարը, որի վրա, ավանդույթի համաձայն, դրվել է Հիսուսի մարմինը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր վճիռ է կայացրել «Վարդանյանն ու Նուշիկյանն ընդդեմ Հայաստանի» գործով։ ՄԻԵԴ-ն իր վճռով արձանագրել է արդար դատաքննության իրավունքի խախտումը։ Արդարացի փոխհատուցման հարցի առնչությամբ դատարանը Հայաստանի կառավարությանը և առաջին դիմումատուին ժամանակ է տրամադրել՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում ներկայացնել իրենց գրավոր նկատառումները վնասների չափերի վերաբերյալ և դատարանին հաղորդել, եթե կողմերը որևէ համաձայնության գան։
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված որոշ հարցեր կարող են նշված լինել որպես առանց զեկուցման քվեարկության ենթակա հարցեր
Երեկ` հոկտեմբերի 26-ին, Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը հրապարակայնորեն վիրավորական արտահայտություններ է թույլ տվել «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանի հասցեին։
Այսօրվա պատգամավորներից շատերը Հոկտեմբերի 27-ի ողբերգության ականատեսը եղան: Ես նույնպես դահլիճում էի ու վիրավորներից մեկն էի: 17 տարին շատ կարճ ժամանակ է՝ ինչ-որ բան մոռանալու համար: Կարծում եմ՝ այս դեպքում ժամանակը հիշողության հետ կապ չունի: Ովքեր էլ, որ կազմակերպել էին այդ ահաբեկչությունը, փաստ է, որ չհասան իրենց նպատակին:
Կառավարության որոշմամբ` գումար կհատկացվի սիրիահայ ուսանողների ուսման վարձերը փոխհատուցելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ ներկայում ՀՀ-ում 500 սիրիահայ ուսանողներից ուսման վարձի կարիք ունեն շուրջ 400-ը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չափազանց բացասաբար է արձագանքել ռուսական բանակի գործողություններին, ինչը կարող էր հանգեցնել ԱՄՆ-ի հետ զինված հակամարտության, գրում է Bloomberg-ը։
ԵՄ-ն պատրաստվում է Հալեպի պատճառով առաջին պատժամիջոցները սահմանել տասնյակ սիրիացիների դեմ, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Հայաստանն ու Ռուսաստանը սկսել են լայնածավալ ծրագիր` ուղղված հիմնական մարտական տանկերի (T-72) արդիականացմանը: Այս մասին հաղորդում է «izvestia.ru»-ն: Տանկերը կարդիականացվեն` հասցնելով «Т-72Б4»-ի մակարդակի, որով ելույթ են ունեցել «Տանկային բիաթլոն»-ի մասնակից թիմ երը:
Հոկտեմբերի 27-ին ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը` ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ, այցելել է «Եռաբլուր» պանթեոն:
Միջազգային օլիմպիական կոմիտեն հրապարակել է 2008 և 2012 թվականի Օլիմպիական խաղերում մի շարք մարզիկների դոպինգ նմուշների վերստուգման արդյունքները:
Բելառուսի ԱԳՆ-ի տրամադրության տակ է հայտնվել «Բելավիա» ավիաընկերության՝ Կիև-Մինսկ չվերթ իրականացնող ինքնաթիռի անձնակազմի բանակցությունների գաղտնազերծումը։ Այս մասին հայտարարել է գերատեսչության մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը։
Տեղի ունեցավ Անգլիական լիգայի գավաթի քառորդ եզրափակչի վիճակահանությունը: Ըստ դրա արդյունքների, «Մանչեսթեր Յունայթեդը», որը 4-րդ ռաունդում հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» (1:0), կհանդիպի «Վեսթ Հեմի» հետ, որը մրցաշարից դուրս թողեց «Չելսիին» (2:1): «Լիվերպուլն» «Էնֆիլդում» կընդունի «Լիդս Յունայթեդին», իսկ «Արսենալը» կխաղա «Սաութհեմփթոնի» հետ:
Արցախի դիրքերից մեկում երեկ` հոկտեմբերի 26-ին, հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում զոհված 20-ամյա Գուրգեն Այվազյանը Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղից էր:
Անկարան ԱՄՆ իշխանություններին է ներկայացրել իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մեղքն ապացուցող հստակ ապացույցներ, որոնք բավարար են հետաքննության ժամանակ նրան կալանավորելու համար, ԱՄՆ այցի ժամանակ՝ մամուլի ասուլիսում, հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ:
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է ռուս և սիրիացի զինվորականների առնչությունը Սիրիայի Իդլիբ նահանգի դպրոցին հասցված ավիահարվածին, ինչի հետևանքով սպանվել էր 22 երեխա և 6 ուսուցիչ, հայտնում է RIA Novosti-ն։
ՌԴ-ի, Իրանի և Սիրիայի ԱԳՆ ղեկավարները հոկտեմբերի 28-ին Մոսկվայում հանդիպմանը կքննարկեն Սիրիայում և Իրաքում իրավիճակը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է RIA Novosti-ն։
Ակադեմիկոս Անդրեյ Սախարովի անվան մտքի ազատության մրցանակին (Sakharov Prize for Freedom of Thought) արժանացել են ԴԱԻՇ-ի կողմից բռնությունների ենթարկված եզդի իրավապաշտպաններ Նադիա Մուրադն ու Լամիյա Աջի Բաշարը, հայտնում է BBC-ն։
Բրիտանական տնտեսությունը Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեից հետո աճի ավելի արագ տեմպեր է գրանցել, քան սպասվում էր, հայտնում է BBC-ն։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա է գտնվել հոկտեմբերի 27-30-ը անցկացվող «ՋՈՒՆՎԵՔՍ Երևան շոու-2016» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսային կենտրոնը տեղակայված է ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքում, որից օգտվող տնտեսվարողներն օգտվում են հարկային և մաքսային արտոնություններից:
Թուրքիան Իրանում կկառուցի ազատ առևտրի գոտի։ Ինչպես հայտնում է թուրքական Haber7 հեռուստաալիքը, այդ մասին հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարի տեղակալ Ալի Յազդանին։
Կառավարության որոշմամբ «Սեմկո Սի Այ Էս» ՍՊԸ-ին տրամադրվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն: Ընկերությունը նախատեսում է բարձր տպագրության և հատուկ տպիչ սարքերի արտադրության ոլորտում գործունեություն ծավալել: Հատուկ S.S.R.P. թղթի կամ պլաստիկ քարտերի վրա կարելի է տպագրել ցանկացած պատկեր, այդ թվում՝ անձնական լուսանկարներ,
Հոկտեմբերի 27-ին, ժամը 09.01-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Պտղավան գյուղի 4-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է օգնություն: