Բաժիններ՝

Անգլիական լիգայի գավաթի 1/4 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա «Վեսթ Հեմի» հետ, «Լիվերպուլը»՝ «Լիդսի»

Տեղի ունեցավ Անգլիական լիգայի գավաթի քառորդ եզրափակչի վիճակահանությունը: Ըստ դրա արդյունքների, «Մանչեսթեր Յունայթեդը», որը 4-րդ ռաունդում հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» (1:0), կհանդիպի «Վեսթ Հեմի» հետ, որը մրցաշարից դուրս թողեց «Չելսիին» (2:1): «Լիվերպուլն» «Էնֆիլդում» կընդունի «Լիդս Յունայթեդին», իսկ «Արսենալը» կխաղա «Սաութհեմփթոնի» հետ:

5-րդ ռաունդի բոլոր զույգերը

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Վեսթ Հեմ»
«Լիվերպուլ» – «Լիդս Յունայթեդ»
«Հալլ Սիթի» – «Նյուքասլ»
«Արսենալ» – «Սաութհեմփթոն»

Հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 28-ին:
Անգլիական լիգայի 2015-16 գավաթը նվաճել է «Մանչեսթեր Սիթին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս