
Կառավարությունը կշարունակի փոխհատուցել սիրիահայ ուսանողների ուսման վարձերը

Կառավարության որոշմամբ` գումար կհատկացվի սիրիահայ ուսանողների ուսման վարձերը փոխհատուցելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ ներկայում ՀՀ-ում 500 սիրիահայ ուսանողներից ուսման վարձի կարիք ունեն շուրջ 400-ը: Ինչպես նախկին տարիներին, այս տարի նույնպես «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը պատրաստ են սիրիահայ ուսանողների 2016-2017թթ. ուստարվա վարձերի մասնակի փոխհատուցման համար տրամադրել յուրաքանչյուրը 125.000 դոլար: Սակայն ուսման ամբողջ վարձի փոխհատուցման համար անհրաժեշտ է հատկացնել ֆինանսական միջոցներ՝ 20 մլն ՀՀ դրամի չափով: