Բաժիններ՝

ՄՕԿ-ը հրապարակել է մի շարք մարզիկների դոպինգ նմուշների վերստուգման արդյունքները

Միջազգային օլիմպիական կոմիտեն հրապարակել է 2008 և 2012 թվականի Օլիմպիական խաղերում մի շարք մարզիկների դոպինգ նմուշների վերստուգման արդյունքները:

ՄՕԿ-ի հրապարակած ցուցակում ընդգրկված են մի շարք մարզիկներ, ինչպես Պեկինի 2008 թվականի, այնպես էլ Լոնդոն-2012 Խաղերից: Այդ թվում և որակազրկվել է 2008 թվականի Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարի արծաթե մեդալակիր 85 կգ քաշային Անդրեյ Ռիբակովը: Ըստ ՄՕԿ-ի հրապարակման՝ ծանրորդը պետք է հետ վերադարձնի 2008 թվականի մեդալը:

Ըստ ամենայնի, 2008 թվականի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն կդառնա Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը, ով այդ խաղերում դարձել էր բրոնզե մեդալակիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս