ՀՀ ԶՈՒ ղեկավարությունն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը` ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ, այցելել է «Եռաբլուր» պանթեոն:

Աննախադեպ ոճրագործության զոհ դարձած ռազմական ու քաղաքական գործիչ սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին բարձրաստիճան սպայակազմի հետ հարգանքի տուրք են մատուցել նաև ազատամարտիկներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ներկաները ծաղիկներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, «Բերդապար» հուշակոթողին` ևս մեկ անգամ ոգեկոչելով այն հայորդիների հիշատակը, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հանուն Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31