Հոկտեմբերի 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի ցերեկը, 29-31-ը, նոյեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն:
Ստամբուլում ԴԱԻՇ-ի դեմ ոստիկանության հատուկ գործողության շրջանակում Թուրքիայի 7 նահանգներում ձերբակալվել է ահաբեկչական կազմակերպության 81 անդամ, հայտնում է թուրքական Haberturk թերթը։
«Օրենքով գողերը» սկսել են բաժանել սպանված «հանցագործ հեղինակություն» Ռովշան Ջանիևի (Լենքորանսկի) ժառանգությունը։
Ռուսական «Իզվեստիա» պարբերականը հաղորդում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեդալներ ու շքանշաններ է շնորհել օտարերկրացի մի շարք մշակույթի գործիչների, այդ թվում՝ Հայաստանի մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին։
Գյուղատնտեսության նախարարությունը պատրաստվում է լուծարել ոչ միայն Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը, այլ նաև «Լիցենզավորման կենտրոն»-ը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Ըստ Մինասյանի՝ ՀՀ զինված ուժերն ունեն բացարձակ առավելություն՝ օպերատիվ մարտավարական ժամանակակից միջոցների առումով: «Իրականում ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական հավասարակաշտությունը բավական բարդ, բազմաստիճան հասկացություն է, որն իր մեջ ներառում է ոչ միայն ուղղակի տեխնիկայի քանակ և վիճակ, այլ նաև մարտունակություն, աշխարհագրական, պաշտպանական գծի առաձնահատկություններ, կառավարման միջոցներ, արտաքին դերակատարների ներգրավման հնարավարություն և այլն»,- ասաց նա:
«Այս փաստերի հիման վրա որոշում է կայացվել գնալ պատրիարքական ընտրությունների: Պետք է ընտրվի նոր` «Ազգընտիր պատրիարք», ով կլինի Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքը: Մոտ ապագայում եկեղեցական համագումարի զեկույցը պետք է կցվի պաշտոնական նամակին, որը կուղարկվի թուրքական պատկան մարմիններին: Անհրաժեշտ է ստանալ Թուրքիայի ներքին գործերի նախարարության հավանությունը, որպեսզի պատրիարքական ընտրություններ անցկացվեն»,- ընդգծեց Գոչունյանը:
Եվրամիությունը գոհ է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի տարածաշրջան կատարած այցից, հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:
«Իմ սկզբունքների մեջ մտնում է հետ չնայել ու խոսել միայն այսօրվա, ապագայի մասին, բայց սա զավեշտալի խոսակցություն է»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Սերգեյ Ավետիսյանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե վարչության նախկին պետ Արտյոմ Մովսիսյանը պաշտոնից հեռացվել է կոռուպցիոն սկանդալի պատճառով:
Իրաքի հազարավոր բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները Մոսուլում ընթացող մարտերի պատճառով, հայտնում է Euronews-ը։
Թուրքիայի իրավապահները ձերբակալել են երկրի ռազմաօդային ուժերի 73 օդաչուի, որոնց կասկածում են հուլիսին ձախողված ռազմական հեղաշրջմանն առնչություն ունենալու մեջ, հայտնում է Anadolu գործակալությունը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դարձյալ հայտարարում է, որ դաշինքը չի որոնում հակամարտություն Ռուսաստանի հետ և չի ցանկանում նոր Սառը պատերազմ, այլ ձգտում է երկխոսության։ Ինչպես հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը, այս մասին նա հայտարարել է նախօրեին՝ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Վրաստանի նախագահը 168 բանտարկյալի է համաներում շնորհել։ Այս մասին հայտարարել է համաներման հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն ճեպազրույցում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Ֆրանսիայի վարչապետ Ալեն Ժյուպեն նախկինի պես վստահորեն առաջ է անցնում Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիից Հանրապետական կուսակցությունից նախագահի ղեկավարի պաշտոնին առաջադրվելու պայքարում, վկայում են հարցման արդյունքները, որոնք անցկացրել է Harris Interactive ընկերությունը։
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ժողովրդավարական գործընթացներին Ռուսաստանի միջամտությունը ամրապնդում է իրենց համերաշխությունը Եվրամիության հետ պատժամիջոցների երկարաձգման հարցում, հայտնում է RIA Novosti-ն։
Մասնագետները ուրբաթ օրը տանից դուրս չգալու եւ անձրեւի տակ չմնալու վերաբերյալ զգուշացում են կատարել Մարդինի, Շըրնաքի, Հաքքարիի շրջանների բնակչությանը:
ՀՀ կառավարության 27.10.2016թ. նիստում ընդունված որոշման համաձայն` զինծառայողի ընտանիքի անդամի մահվան դեպքում նախատեսված միանվագ դրամական օգնությունը կտրվի անկախ զինծառայողի և նրա ընտանիքի անդամների` նույն վայրում հաշվառված լինելու հանգամանքից:
«Չնայած որ հիմնարկ բառի բառարանային բացատրությունը ասում է, որ հիմնարկը դա՝ կառավարման, տնտեսության, առևտրի և որևէ բնագավառ վարող կազմակերպություն է՝ որոշ հաստիքներով ու վարչությամբ, այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավոր Տ. Ուրիխանյանի հարցին պատասխանելիս հայտարարեց, որ Ազգային Ժողովը հիմնարկ չէ, ինչն առաջացրեց դահլիճում նստածների զարմանքը…»:
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գուրգեն Այվազյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Հոլիվուդի Փառքի ծառուղում ոչնչացվել է աստղը, որը նվիրված է ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին, գրում է Deadline-ը։
Բրիտանական մի շարք հեղինակավոր և ոչ այդքան հայտնի պարբերականներ գրեթե ամեն օր անդրադառնում են հայ կիսապաշտպանի բացակայությանը, խոսում նրա հնարավորությունների, նախորդ մրցաշրջանում Բունդեսլիգայում լավագույնը լինելու փաստի մասին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ուկրաինայի բողոքը՝ կապված Վլադիմիր Պուտինի՝ Ղրիմ կատարելիք այցի հետ, հայտարարել է, թե երկրի նախագահը իրավունք ունի այցելել ռուսական ցանկացած շրջան, հայտնում է RIA Novosti-ն։
Մահացել է ԵՊՀ դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Էլդա Գրինը: Այս մասին տեղեկացրեցին ԵՊՀ-ի լրատվական ծառայությունից:
Ավելի քան 20 ավիաչվերթ է չեղարկվել Մոսկվայի օդանավակայաններից, ևս 7-ը կիրականացվի հետաձգումով, հայտնում է TASS-ը։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից փոխանցեց; ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի անակնկալ նվերները ինձ՝ մեդալ և նրա ստորագրությամբ լուսանկարը, որոնք օրհնված են նրա կողմից»,- նշված էր գրառման մեջ:
ԱՄՆ-ն առաջին անգամ զերծ է մնացել ՄԱԿ-ի ամենամյա բանաձևի դեմ քվեարկությունից, որը կոչ է անում դադարեցնել Կուբայի տնտեսական բլոկադան, հայտնում է BBC-ն։
Սիրիայի հյուսիսում ավիահարվածի հետևանքով սպանվել է 22 երեխա և 6 ուսուցիչ, հայտնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը։
Թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակներում ոստիկանությունը Թուրքիայի 17 նահանգներում իրականացնում է հատուկ գործողություն, որոնց նպատակը 73 ռազմական օդաչուների հայտնաբերումն է, հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը։
5 տարեկան Գոռի մոտ 2 տարեկանից նկատվում են էպիլեպտիկ ցնցումներ, որոնք գնալով ավելի հաճախակի են կրկնվում: Այսօր Գոռի մոտ օրական 60-100 ցնցումներ են լինում, որոնք չեն թողնում Գոռին զարգանալ: