Մոուրինիոն կարող է որակազրկվել
                                    «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կարող է որակազրկվել Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից:
«Լիվերպուլի» հետ խաղից հետո Մոուրինիոն քննադատել էր գլխավոր մրցավար Էնտոնի Թեյլորին, իսկ Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի օրենքների համաձայն՝ հանդիպման պաշտոնական ներկայացուցիչների հասցեին արգելված են ցանկացած մեկնաբանությունները:
Հոկտեմբերի 31-ին Մոուրինիոյի փաստաբանը պետք է պատասխանի հայցին:
Սիրարփի Աղաբաբյան
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    