Ադրբեջանցի խորհրդարանական Գուդրատ Հասանգուլիևը հանդես է եկել Իրանի և Թուրքիայի հետ հարաբերություններում վիզային սահմանափակումները չեղարկելու առաջարկությամբ, հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել ԱՊՀ անդամ պետություններին ավելի խորը ինտեգրվել, մասնավորապես, միանալ ԵՏՄ-ին։
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 11.10-ին, Մանանդյան փողոցի թիվ 34 շենքի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Ղուկաս Ե.-ն:
Լուկաշենկոն ընդգծել է, որ հարկավոր Է «ակտուալացնել այդ պայմանագիրը»: «Հարկավոր Է այն կատարելագործել, պետք Է վերանայում իրականացնել բոլոր ուղղություններով… դեն նետել ավելորդությունները, թողնել միայն այն, ինչ մեզ հարկավոր Է»,-հավելել Է Բելառուսի ղեկավարը:
ՄԱԿ-ը մտադիր է բանակցություններ նախաձեռնել միջուկային զենքի լիակատար արգելքի վերաբերյալ։ Կազմակերպության հատուկ կոմիտեն Նյու Յորքում կայացած նիստում բանաձև է ընդունել, որը կոչ է անում նմանատիպ համաձայնագրի վերաբերյալ բանակցություններ սկսել։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու համալսարանական հիվանդանոցի հանդերձասրահի պահարանից գողություն կատարած անձի ինքնությունը:
Աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը հոկտեմբերի 27-ին Կալիֆոռնիայի հայ համայնքի կողմից ստացել է Հոլիվուդյան աստղ։ Ազնավուրը, որին հաճախ անվանում են «ֆրանսիացիների Ֆրենկ Սինատրա», ասել է, որ «խորապես զգացված է» ոչ թե Հոլիվուդի «Փառքի ծառուղում» աստղ ստանալուց, այլ հայ համայնքի կողմից նման պատվի արժանանալուց, գրում է հեղինակավոր Daily Mail պարբերականը։
Չինացի լրտեսները բազմիցս ներդրվել են ԱՄՆ ազգային անվտանգության կառույցներում՝ հափշտակելով Պենտագոնի գաղտնի պլանները Պեկինի հետ հնարավոր հակամարտության վերաբերյալ, գրում է Washington Free Beacon-ը՝ հղում կատարելով Կոնգրեսի հանձնաժողովի զեկույցին։
Ռուսաստանի ֆինանսների նախարարությունն առաջարկում է Ռուսաստանում սահմանել աղքատության նոր նպաստ։ Այդ մասին «Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Տատյանա Նեստերենկոն։
Թուրքական բանակը «Եփրատի վահան» գործողության շրջանակում Սիրիայի հյուսիսում անցած օրերին հրետանուց հարվածներ է հասցրել ԴԱԻՇ-ի 127 օբյեկտների և սիրիացի քրդերի 8 օբյեկտների, հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին։
Թուրքական Anadolu գործակալության հաղորդմամբ՝ պայթեցվել է Թուրքիայի Աղրը նահանգի Իրան-Թուրքիա գազատարում։
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մտածում թիմից հեռանալու մասին և մտադիր է պայքարել հիմնական կազմում տեղ գտնելու համար:
Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության մամուլի քարտուղար Ելենա Սելիվանովան rusarminfo-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ ընկերությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել Գյումրի-Մոսկվա չվերթերի գործարկման վերաբերյալ։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, ինչի ընթացքում պայմանավորվել են ակտիվացնել ազատ առևտրի գոտու մասին բանակցությունները, հաղորդվում է Ուկրաինայի նախագահի կայքում։
1967թ. ծնված արարատցի Գայանե Մնացականյանը 2016 թվականի փետրվարին առողջական խնդիրներով դիմում է բժշկի և պարզվում է, որ նրա մոտ առկա է չարորակ գոյացություն, անմիջապես կատարվում է վիրահատություն և նշանակվում քիմիաթերապիա:
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը:
ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածու հանրապետական սենատոր Մայք Փենսի ինքնաթիռը Նյու Յորքի օդանավակայանում դուրս Է եկել թռիչքավայրԷջքային գոտու սահմաններից: Միջադեպի հետեւանքով ոչ չի տուժել, տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ները:
Ոչ մի ռազմական գործողություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում չի կարող նպաստել խաղաղ կարգավորմանը։
Հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն։
Իրաքում ամերիկյան հրամանատարությունը հայտնել է, որ ԴԱԻՇ-ի հարյուրավոր ջիհադականներ են սպանվել անցած շաբաթ սկսված Մոսուլի ազատագրական գործողության շրջանակներում:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանում զինված խումբ է վնասազերծվել, կա երկու սպանված։
Կոչ ենք անում հայերին ազգի սոցիալական, տնտեսական, մշակութային եւ տեխնոլոգիական ուժը վերականգնելու ուղղությամբ երկարաժամկետ ներդրումներ իրականացնել՝ առանցքում ունենալով Հայաստանը:
ՀՀ-ում գործող նախարարությունների եւ մնացած գերատեսչությունների ենթակայությամբ գործում են բազմաթիվ պետական ոչ առեւտրային կազմակերպություններ` ՊՈԱԿ-ներ: Վերջիններիս գործառույթները, որպես կանոն, մնում են ստվերում: Սա այն դեպքում, երբ իրականում այդ կառույցները վաղուց վերածվել են պետական կառավարման համակարգի չարորակ ուռուցքի:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 22.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհի 144-րդ կմ-ի մոտակայքում գտնվող «Արքայաձոր» ռեստորանում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական ռազմական սպառնալիքի մասին հայտարարություններն անվանել է միֆ ու անիրական, ինչպես նաև հավաստիացրել, որ Ռուսաստանը չի պատրաստվում ոչ ոքի վրա հարձակվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կարող է տեղի ունենալ Համբուրգում՝ ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում:
Արմեն Գևորգյանը ուրվագծել է այն սահմանը, որը իշխանության համար համարվելու է թույլատրելի։ Նկատենք, որ բանակցությունները վարում է Սեյրան Օհանյանը, քանի որ իշխանությունները Վիկտոր Ղալլաքյանին այս պահին համարում են ոչ ադեկվատ, իսկ Սեյրան Օհանյանն այս իմաստով իշխանության համար ցանկալի ֆիգուր է նման կարգի հարցեր քննարկելու։
Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության որոշ տարածաշրջաններում տեղում է թույլ անձրև: