
Ողբերգական դեպք Տավուշի մարզում. սեփականատիրոջ դին հայտնաբերվել է հրկիզված բնակարանում

Հոկտեմբերի 27-ին, ժամը 09.01-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Պտղավան գյուղի 4-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Դեպքի վայր ժամանած փրկարարները պարզել են, որ հրդեհ է բռնկվել Պտղավան գյուղի 4-րդ փողոցի, 2-րդ փակուղու, 2-րդ շենքի բնակարաններից մեկում, ինչպես նաև՝ պարզվել է, որ մինչ փրկարարների ժամանումը այրվել է հատակը՝ 5 քմ, մեկ սեղան և մեկ աթոռ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.46-ին, մարվել՝ 09.56-ին:
Հրշեջ-փրկարարները հյուրասենյակի մահճակալին հայտնաբերել են բնակարանի սեփականատիրոջ՝ Է. Ա.-ի (1954 թ. ծնված) դին: