
Տիգրան Մարտիրոսյանը՝ օլիմպիական փոխչեմպիոն

Վերստուգվել են 2008 թվականի Օլիմպիական խաղերի դոպինգ թեստերի արդյունքները: Թեստի արդյունքում պարզվել է, որ բելառուս ծանրորդ Անդրեյ Ռիբակովն օգտագործել է արգելված խթանիչներ:
Ռիբակովը զրկվել է մեդալից, և Միջազգային օլիմպիական կոմիտեն պահանջել է նրանից՝ վերադարձնել մեդալն ու հավաստագիրը:
85 կգ քաշային կարգում Ռիբակովի հետ մրցում էր նաև հայազգի ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը, ով զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը: Այս որակազրկումից հետո Տիգրան Մարտիրոսյանին կհանձնվի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը, և նա պաշտոնապես կհամարվի 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի՝ ծանրամարտի 58 կգ քաշային կարգի փոխչեմպիոն:
Սիրարփի Աղաբաբյան