Իր ելույթի ընթացքում Միշել Օբաման հորդորել է ամերիկացիներին՝ քվեարկել Քլինթոնի օգտին եւ նրան անվանել է «իր աղջիկը»: «Հիլարի Քլինթոնն իմ ընկերուհին է»,- հավելել է նա:
Վարդան Արամյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Եվրասիական զարգացման բանկի պատվիրակությանը
Փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2016 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ և նույն օրը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը հանցանք կատարելու անմիջական ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղերից իր բացակայության մասին:
Մ.Կալաշովի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:
«Եթե Դուք հանկարծ հայտնվեք աշխարհի մեծագույն ակումբներից մեկում, Ձեզ անպայման պետք է Սըր Ալեքսի նման մեկը»,- Ռոնալդուին է մեջբերում Sky Sports-ը:
«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը կախված չէ միայն Ադրբեջանից եւ Վրաստանից, այն կախված է նաեւ Թուրքիայից, եւ երկաթգծի շինարարության երկարաձգվելը պայմանավորված է թուրքական կողմով». ասել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի Էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաեւը:
Անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը «կամիր սատանաների» կազմից:
Բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը Դավթաշեն համայնքում կազմել է 276 հազար 850 դրամ, Ավանում՝ 261 հազար 800 դրամ, Շենգավիթում՝ 257 հազար 700 դրամ:
«Մենք յուրահատուկ ուշադրություն ենք դարձնում բարձր տեխնոլոգիական մշակումների, նորարարական գործունեության եւ գիտական-ինովացիոն հենքով տնտեսության զարգացման խնդիրներին եւ այս տեսանկյունից կարեւորում ենք պետական եւ մասնավոր հատվածների համագործակցությամբ իրականացվող ծրագրերը: Համոզված եմ, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար պարգեւը կբարձրացնի Հայաստանի վարկանիշը` որպես ՏՏ ոլորտը տնտեսության զարգացման գերակա ճյուղ հայտարարած երկրի»,- նշված է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքում՝ մեջբերված միջոցառման մամուլի հաղորդագրությունում:
«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհի շինարարությունը կախված է ոչ միայն Ադրբեջանից և Վրաստանից, այլև Թուրքիայից։
Տրանսանատոլիական խողովակատարը (TANAP) Թուրքիայի և Ադրբեջանի միջև տնտեսական հարաբերությունների կարևորագույն օղակ է, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հեռահաղորդակցության նախարար Ահմեդ Արսլանը։ Այս մասին հայտնում է թուրքական Gazetekars թերթը։
Ցավալիորեն Երևանի քաղաքապետի արձագանքը դուրս էր էթիկայի ու անգամ քաղաքական բանավեճի մշակույթի տիրույթներից և հիմնական ասելիքը ամփոփվեց «Լավ ենք անում ու էլի ենք լավ անելու» բանաձևում: «Բարև Երևան» խմբակցությունը նախընտրեց կրքերը չշիկացնել նիստում՝ քաղաքապետին հնարավորություն տալով գիտակցել իր պատասխանի անթույլատրելիությունը ոչ միայն քաղաքական բանավեճում, այլ նաև ընդհանրապես, որպես մտածողություն՝ կառավարում իրականացնելիս:
Թուրքական ինքնաթիռները փորձել են ներխուժել Սիրիայի օդային տիրույթ Հալեպ նահանգի հյուսիսում, սակայն սիրիացի և ռուս զինծառայողների կողմից նախազգուշացում ստանալուց հետո հեռացել են, հայտնում է Sputnik գործակալությունը՝ վկայակոչելով սիրիական անվտանգության ուժերում իր աղբյուրին։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների՝ խորհրդարանի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ:
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն առաջարկել է չեղյալ հայտարարել ԱՄՆ նախագահական ընտրություններն ու իրեն նախագահ նշանակել։
Անվանի արձակագիր, թարգմանիչ, կինոդրամատուրգ, Հայաստանի գրողների միության անդամ Ռուբեն Հովսեփյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, ժամը 18.00-20.00 Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում (Ամիրյան 26):
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարությամբ` Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունն ուսումնասիրում է Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) իրականացված պայթեցման աշխատանքների արդյունքներն ու հետևանքները. ուսումնասիրության եզրակացության վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Գագիկ Խաչատրյանը 2016 թվականի նոյեմբերի 1-ից կազատվի Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից։
Եվրասիական տնտեսական միությունը չի կարող լիարժեքորեն գործել ու ընդլայնվել, քանի դեռ պահպանվում են ներքին խոչընդոտները, այսօր հայտարարել է Ղրղըզստանի վարչապետի պաշտոնակատար Սորոնբայ Ժենբեկովը ԵՏՄ-ի միջկառավարական խորհրդի նիստում, հայտնում է RIA Novosti-ն։
Բրիտանական The Times պարբերականն անվանել է Եվրոպայում հաջորդ ռազմական հակամարտության վայրը Ղրիմից, արևելյան Ուկրաինայից և Սիրիայից հետո։
«Շենքն ուներ սեփականատեր, որը որոշել էր այն քանդել եւ փոխարենը նոր շենք կառուցել»,- ասաց նա:
Սիրիայի զինված ընդդիմությունն այսօր առավոտից վերսկսել է Հալեպի արևմտյան թաղամասերի գնդակոծությունները, որոնք գտնվում են կառավարական բանակի վերահսկողության ներքո։
«Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի պատվերով՝ «ԱլԳարե» շինարարական ընկերությունն է իրականացնում կառուցապատման աշխատանքները։ Աշխատում են ավելի քան 20 շինարարներ, քարագործներ ու բանվորներ` աշխղեկ Շիրվանի ղեկավարությամբ։ Վերակերտվում է Հին Երևանի մի փոքր մասնիկ, որը ծառայելու է՝ որպես «Վարպետաց դպրոց»։
Ավելի քան 5 հազար բնակիչ ունեցող Չուկոտկայի Բիլիբինո քաղաքի բնակիչները չեն հարմարվում ծանր պայմաններին՝ ձմռանը ջերմաստիճանը նվազում է մինչև մինուս 37 աստիճան, իսկ ճանապարհները գրեթե բացակայում են։
Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հավաստի տեղեկություններ ունի այն մասին, որ ԴԱԻՇ-ի ջիհադիստները պատանդ են վերցրել Մոսուլի տասնյակ հազարավոր բնակիչների։
Ռուսաստանն ավելի ակտիվորեն կաջակցի Դամասկոսին, եթե արևմտյան երկրները Սիրիայի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանեն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Թուրքիան խնդրել է «Գազպրոմ» ընկերությանն ավելացնել գազի մատակարարումների ծավալը Ռուսաստանից, հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։
ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 8 և 10 տարեկան աղջիկ երեխաների նկատմամբ 38 տարեկան տղամարդու կողմից անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։