Ի պատիվ Հելլոունի Jirka Vince կեղծանունով ֆինն նկարիչը դիսնեյյան մուլտֆիլմերի կերպարները վերածել է իրական մարդկանց: Իր աշխատանքները նա հրապարակել է Facebook-ի էջում։
Մեծ սաղավարտի մրցաշարերի 17-ակի չեմպիոն շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը Forbes-ի վարկածով ճանաչվել է ամենաարժեքավոր բրենդը մարզիկների մեջ: Ֆեդերերի բրենդը գնահատվում է 37 մլն դոլար:
Նոր մոդելի գլխավոր տարբերությունը Touch Bar սենսորային պանելն է, որը տեղակայված է ստանդարտ ստեղնաշարի վրա. այն փոխարինում է F բազմաֆունկցիոնալ ստեղնին: Դրա օգնությամբ օգտատերը կարող է արագորեն մուտքի հնարավորություն ստանալ հարկավոր հավելվածներ, ինչպես նաեւ համակարգի կառավարման անհրաժեշտ բաղադրիչներ: Apple-ի գլոբալ մարկետինգի գծով ավագ փոխնախագահ Ֆիլ Շիլլերի խոսքով՝ Touch Bar-ը հարմարեցվում է օգտատիրոջ կողմից օգտագործվող ծրագրերին:
Սմարթֆոնների ստեղծման համար ոգեշնչման աղբյուր է դարձել «Երկաթե դիմակով մարդը» ֆիլմը, որտեղ գլխավոր դերը կատարել է դի Կապրիոն:
Ամերիկյան Boeing կորպորացիան ուղղահայաց թռիչքով ու վայրէջքով նոր մարդատար ինքնաթիռ է մշակում: Մոդելը քաղաքացիական կիրառման համար է, բայց անհրաժեշտության դեպքում կարող Է արդիականացվել ռազմական նպատակների համար:
Ռոնալդուին հարցրել են այն ֆուտբոլիստի մասին, ումով ինքն ամենից շատ է հիանում: «Իմ և Լեո Մեսսիի միջև մեծ հարգանք կա, բայց ես չեմ կարող ասել, որ մենք լավ ընկերներ ենք: ԶԼՄ-ներն ուզում են, որպեսզի մեր միջև հակամարտություն լինի, բայց դա այդպես չէ»,- հայտարարել է Ռոնալդուն: Պորտուգալացուց պարզել են նաև, թե որ ֆուտբոլիստի դեմ է իրեն ավելի դժվար եղել խաղալ:
Պարզվեց, որ այսպիսի երևույթներ կարող են հայտնվել թարթիչների վրա, եթե չհետևեք դրանց։ Թարթիչների վրա առաջացող այս տիզերը մեր օրերում հազվադեպ հանդիպող երևույթներ են։
«Հիմա ես անում եմ այն ամենը, ինչ անում էի, երբ մենք հաղթեցինք 10 խաղ անընդմեջ: Այսպիսի անկումներ պատահում են յուրաքանչյուրի հետ: Մարդիկ կարծում են, որ ես կախարդական փայտիկ ունեմ, բայց այդպիսի բան գոյություն չունի ֆուտբոլում: Յուրաքանչյուր թիմ ունենում է լավ և վատ արդյունքներ: Հուսով եմ, դա նորից չի լինի, բայց դա իմ աշխատանքի մի մասն է, և ես ոչինչ չեմ պատրաստվում փոխել»,- Գվարդիոլային է մեջբերում Marca-ն:
Չնայած ավելորդ քաշից ազատվելու համար բազմաթիվ գործոններ են առկա, առողջ սննդակարգն ու ապրելակերպը մեծ նշանակություն ունեն։ Ավելորդ քաշից ազատվելու գործում, բացի առողջ սննդից և ֆիզիկական ակտիվությունից, կարող են օգնել նաև որոշ մթերքներ և ըմպելիքներ։
Գեներալը երգի մեկնաբանությամբ հանդես է եկել կառավարական հեռուստատեսային կենտրոնի լրատվական թողարկման ընթացքում, որի հաղորդումները միաժամանակ ցուցադրվում են Թաիլանդի հեռուստատեսության բոլոր ալիքներով:
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նախկին կապալառու Հարոլդ Թոմաս Մարտինը, որը մեղադրվում է գաղտնի նյութերի հափշտակման մեջ, գողացել է ամերիկացի ընդհատակյա հետախույզների անուններով տվյալները: Այս մասի հաղորդել է «Ասոշիեյթեդ պրեսը»՝ հղում անել ով դատական նյութերի:
«Եթե նախկինում ներկրումը երեք անգամ գերազանցում էր արտահանմանը, ապա այդ հարաբերակցությունը այժմ երկու անգամից էլ պակաս է։ Եթե մենք կարողանանք մեր տնտեսական աճի միջոցառումների շնորհիվ բարձրացնենք կամ գոնե պահպանենք արտահանման ուղղությամբ դինամիկան, նաև ապահովենք ներքին սպառման ավելի բարձր մակարդակ, դրական զարգացումներ կունենանք»,- Մինասյանը:
Հոկտեմբերի 24-28-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են
Ինչպես ներկայացնել նախարարին ուղղված իրենց հարցերն ու առաջարկությունները
Ըստ ներկայացված վիճակագրության՝ Եվրամիության մասնաբաժինը Հայաստանում արտաքին առևտրի ընդհանուր կառուցվածքում կազմել է 25,5 տոկոս: Հայաստանի հետ առևտրի առավել մեծ ծավալներով առաձնացել են Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Բուլղարիան:
Եզդի երկու կանայք, որոնց հաջողվել է փախչել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գերությունից, արժանացել են Մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպայի բարձրագույն՝ Սախարովի անվան մրցանակին։
Facebook-ը աշխարհի ամենամեծ մեդիա-ռեսուրսն է, սակայն սեփական կոնտենտ չի ստեղծում։
ԱՄՆ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ այսօր՝ հոկտեմբերի 28-ին, կազմել է 475.34 դրամ
ՀԽ անդամ Արշակ Սադոյանն էլ ընդգծել է, որ կառավարության ծրագրում ամբողջական և շեշտադրված ներկայացված չէ այն կարևորագույն խնդիրը, որը վերաբերում է աշխարհով մեկ սփռված հայության համախմբմանը, համահայկական մրցունակ կառույցների ստեղծմանն ու հայկական ներուժի օգտագործմանը` ի շահ հայության: Որոշվել է խորհրդում այդ հարցերին լրացուցիչ անդրադառնալ:
Խնձորն օգտակար է ոչ միայն ներքին օգտագործման համար, այլև կարող է օգնել ցելյուլիտի դեմ պայքարում։ All-4-woman.ru կայքը գրում է, որ խնձորով մերսումը նոր երևույթ չէ, սակայն անարդարացիորեն մոռացվել է։ Խնձորի հյութը մեծ քանակով վիտամին C է պարունակում, որը խթանում է կոլագենի արտադրությունը և հակաօքսիդանտի ազդեցություն է ունենում։
Իր ելույթի ընթացքում Միշել Օբաման հորդորել է ամերիկացիներին՝ քվեարկել Քլինթոնի օգտին եւ նրան անվանել է «իր աղջիկը»: «Հիլարի Քլինթոնն իմ ընկերուհին է»,- հավելել է նա:
Վարդան Արամյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Եվրասիական զարգացման բանկի պատվիրակությանը
Փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2016 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ և նույն օրը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը հանցանք կատարելու անմիջական ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղերից իր բացակայության մասին:
Մ.Կալաշովի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:
«Եթե Դուք հանկարծ հայտնվեք աշխարհի մեծագույն ակումբներից մեկում, Ձեզ անպայման պետք է Սըր Ալեքսի նման մեկը»,- Ռոնալդուին է մեջբերում Sky Sports-ը:
«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը կախված չէ միայն Ադրբեջանից եւ Վրաստանից, այն կախված է նաեւ Թուրքիայից, եւ երկաթգծի շինարարության երկարաձգվելը պայմանավորված է թուրքական կողմով». ասել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի Էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաեւը:
Անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը «կամիր սատանաների» կազմից:
Բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը Դավթաշեն համայնքում կազմել է 276 հազար 850 դրամ, Ավանում՝ 261 հազար 800 դրամ, Շենգավիթում՝ 257 հազար 700 դրամ:
«Մենք յուրահատուկ ուշադրություն ենք դարձնում բարձր տեխնոլոգիական մշակումների, նորարարական գործունեության եւ գիտական-ինովացիոն հենքով տնտեսության զարգացման խնդիրներին եւ այս տեսանկյունից կարեւորում ենք պետական եւ մասնավոր հատվածների համագործակցությամբ իրականացվող ծրագրերը: Համոզված եմ, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար պարգեւը կբարձրացնի Հայաստանի վարկանիշը` որպես ՏՏ ոլորտը տնտեսության զարգացման գերակա ճյուղ հայտարարած երկրի»,- նշված է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքում՝ մեջբերված միջոցառման մամուլի հաղորդագրությունում: