Բաժիններ՝

Վանաձոր ԲԿ-ում բժիշկները ծննդաբերությունից հետո չեն կարել ծննդկանի պատռվածքը՝ պատճառ դառնալով մայրացած կնոջ մահվան. pastinfo.am

Հոկտեմբերի 18-ին Վանաձորի բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի՝ Հռիփսիմե Նագլուխանյանի, մահվան պատասխանատուները ծնունդն ընդունած բժիշկներն են, ովքեր չեն ցուցաբերել պատշաճ բժշկական օգնություն։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ կինը մահացել է արյունահոսության հետևանքով։ Անգամ բժիշկների գործընկերներն ապշած են 32-ամյա կնոջ ծնունդն ընդունած անձնակազմի անբարեխղճությունից։ Պարզվում է՝ ծննդաբերությունից հետո չեն կարել կնոջ ծննդաբերական պատռվածքը, որի հետևանքով նրա մոտ սկսվել է արյունահոսություն՝ պատճառ դառնալով մահվան։ Աբսուրդն այն է, որ բժշկական կենտրոնում որևէ մեկին չի մտահոգել անգամ կնոջ արյունահոսությունը, քանի որ այդ դեպքում գոնե կբացահայտեին իրենց հանցավոր անբարեխղճությունը։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելը, որը հանգեցրել է բուժվող հիվանդի մահվան)։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս