
Մագնուս Կարլսենը պաշտպանեց Աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Նորվեգացի շախմատիստը թայ-բրեյքում հաղթեց Սերգեյ Կարյակինին:
Այսօր Նյու Յորքում տեղի ունեցավ շախմատի ԱՇխարհի առաջնության եզրափակիչ մասը նորվեգացի Մագնուս Կարլսենի և ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի միջև:
Կարլսենը հաղթեց թայ-բրեյքի 3-րդ և 4-րդ պարտիաները և պաշտպանեց Աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Աշխարհի առաջնություն
Նյու Յորք, ԱՄՆ
Թայ-բրեյք
Սերգեյ Կարյակին – Մագնուս Կարլսեն 0.5:0.5, 0.5:0.5, 0:1, 0:1
Խաղի հաշիվը՝ 6:6 («դասական»), 1:3 (թայ-բրեյք, ռապիդ)
2013 թվականին նորվեգացին առաջին անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով աշխարհի 15-րդ չեմպիոն հնդիկ Վիշի Անանդին (6.5:3.5):
2014թ. Սոչիում Կարլսենը պաշտպանեց կոչումը՝ նորից հաղթելով Անանդին (6.5:4.5):
Պատրաստեց Անի Գաբուզյանը