«Նա շատ անհանգիստ էր ընկերների համար, զանգում, ասում էր՝ մամ, չեմ կարողանում զանգեմ, տեսնեմ՝ ոնց են, ես էլ հանգստացնում էի, ասում էի՝ տղա ջան, մի մտածի, անջատած կլինեն հեռախոսները խառը պահերին»:
«Տոտենհեմը» հայտարարել է իր լավագույն ֆուտբոլիստներից մեկի հետ պայմանագրի երկարաձգման մասին:
«Ես գիտեմ, որ մարդիկ ուզում են մրցել ինձ հետ: Օբամեյանգը գիտի, որ ես պատրաստվում եմ հաղթել»,- ասել է Բոլտը:
«Օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերի առկայության դեպքում մաքսային արժեքի հայտարարագիրը ստանալուն պես մաքսային մարմինը պարտավոր է ընդունել տվյալ ապրանքի մաքսային արժեքը՝ ներկայացված գործարքի գնով: Այսինքն՝ մաքսային մարմնի կատարած գործողությունները վերահսկելի են դառնում, քանի որ արտացոլվում են էլեկտրոնային համակարգում, իսկ մաքսային մարմնի հետ շփման կրճատումը ևս մեկ քայլով նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը»,-ընդգծել է ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը:
Օրեր առաջ նորանշանակ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն հարցազրույցներից մեկի ժամանակ ներկայացրել էր պոլիկլինիկաների հետագա ծրագրերը: Նա նշել էր, որ նպատակ ունի այդ բնագավառում կատարել բարեփոխումներ, որոշ խմբերի համար պոլիկլինիկաների մատուցած ծառայությունները դարձնել վճարովի:
«Էրիկ Տոխիրը և Suning Group-ի ղեկավար Չժան Ցզինդունն աջակցում են ակումբին: Նրանք մեծ ամբիցիաներ ունեն: Նրանք ուզում են «Ինտերին» վերադարձնել նախկին փառքը:
«Ռուսաստանում ապրում է 5 մլն հայ: Այնտեղ գործող հայկական կրթօջախների թիվը 400-ից ավելին է: Չնայած այն հանգամանքին, որ տեղի հայկական կառույցներն ամեն ջանք գործադրում են հայերին համախմբելու, նրանց մեջ հայոց լեզուն սերմանելու համար, սակայն դժվարությունները շատ են»:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով՝ ստուգումներ են իրականացվում մսամթերք արտադրող «Հայր և որդի Սարգսյաններ» և «Երեմկա» սահմանափակ պատասխանատվության ընկերություններում, որոնց ընթացքում երկու ընկերություններում էլ արձանագրվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ: Բացահայտվել են նաև անձնակազմի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ:
Եթե անհրաժեշտ լինի, ապա աշխարհի չեմպիոնը և Օլիմպիական չեմպիոնն անվճար դուրս կգան դաշտ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում 29-ամյա Վահե Գևորգյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի վերաբերյալ։
Անկախ նրանից, թե ինչ վիճակում եք ուտում բազուկը, այն վիտամիններով է սնուցում օրգանիզմն ու կանխարգելում է մի շարք առողջական խնդիրների առաջացումը: Բազուկը հարուստ է երկաթով և յոդով, այն կարող է բուժել սակավարյունությունը և վահանագեղձի խնդիրները: Այն հարուստ է վիտամին C-ով, ֆոլատով և կալիումով:
Փակման արարողության ժամանակ «Սալենտոյի» կազմակերպիչները կինոդիտողների համար խաղարկության միջոցով հնարավորություն էին ընձեռնել՝ շահելու 5-օրյա հանգիստ չորսաստղանի հյուրանոցում 2 անձի համար, Իտալիայի Սալենտո շրջանում 2017թ. Սալենտոյի միջազգային կինոփառատոնի օրերին, որը տեղի կունենա սեպտեմբեր ամսին: Կինոփառատոնի փակման ֆիլմի ցուցադրությունից առաջ վիճակահանությամբ պարզ դարձավ խաղարկության հաղթողի անունը՝ Մարիաննա Շահբազյան, 35 տարեկան: Շփոթված, բայց երջանիկ հաղթողին Լուիջի Կամպանիլեն հանձնեց ուղեգիրը:
Նմանօրինակ պրակտիկան բացառելու համար ԵԱՏՀ-ի նեկայացուցիչները հանձնարարել են ապրանքների առքուվաճառքի պայմանագրեր կնքե լիս պատասխանատվության միջոցներ նախատեսել արտահանողի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր չտրամադրելու կամ ժամանակին չտրամադրելու համար:
ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա լավագույն մարզիչների և լավագույն գոլի՝ Պուշկաշի անվան մրցանակի թեկնածուներին: Լավագույն մարզչի կոչման հավակնորդներն են Կլաուդիո Ռանյերին («Լեսթեր Սիթի), Ֆերնանդու Սանտուշ (Պորտուգալիայի հավաքական) և Զինեդին Զիդանը («Ռեալ» Մ.):
Հմի նամակ չենք ուղարկում, բոլորիս գրպանում էլ հեռախոս կա: Հմի դրանցով ենք նամակ ղրգում, խոսում: Նամակ գրող չկա: Ջահելները ինտերնետ ունեն, էկրանով հեռախոս: Սիրածների հետ իրար նայելով խոսում են»,-ժպտալով ասում է 80-ամյա ծերունին եւ հիշում, որ ժամանակին ինքն էլ իր սիրած աղջկան նամակ չի գրել: Դասընկերուհին է եղել, պայմանավորվել են ու այգում հանդիպել:
2016 թվականի նոյեմբերի 30-ին` ժամը 02:45-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի առաջակողմնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է ընդունվել Արարատի մարզի 1994թ. ծնված բնակիչը:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Կարապետ Ասլանյանի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:
Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրությունն այս պահին հանգիստ է: Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Չկա որևէ լարվածություն: Այն կրակոցները, որ հատկապես գիշերային ժամերին լինում են, և գրեթե ամեն օր են լինում, իհարկե, շատ քիչ քանակությամբ, ինչ-որ առումով նորմայի մեջ են: Դա չի նշանակում, որ լարվածություն կա»,- ասաց Հովհաննիսյանը:
Ուկրաինայի Հեռուստատեսության և հեռարձակման հարցերով ազգային խորհուրդը ստուգումներ է անցկացրել «Սիմոն» և «Հայկական ռադիո-Ուկրաինա» ռադիոկայաններում, հայտնում է korrespondent.net-ը։
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը (Ավստրիան 2017թ. ստանձնում է ԵԱՀԿ-ում նախագահությունը Գերմանիայից) հարցազրույց է տվել ադրբեջանական Trend գործակալությանը, որտեղ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության (10-15 մ) պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Բեյրութում իր լիբանանցի գործընկերոջ՝ Ջեբրան Բասիլի հետ բանակցություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է, որ միջազգային հանրությունը «պետք է նպաստի Սիրիայում կարգավորմանը և հրադադարի հաստատմանը՝ հավաքական ջանքերով»։
ԱՄՆ Մերիլենդ, Նևադա, Իլլինոյս նահանգների դեմոկրատ սենատորները Կոնգրեսի քննարկմանն են դրել «հակաթրամփյան» բանաձևերի նախագիծ՝ կապված ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի ընտրվելու հետ, հայտնում է RT-ն։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի 2016թ. դեկտեմբերի 2-ի 1140-Ա որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ է նշանակվել Արտակ Ղազարյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
Մեծ Բրիտանիան ԵՄ-ի կազմից դուրս գալու բանակցությունների ժամանակ մտադիր չէ արգեկափակել Եվրամիության փորձերը՝ պայմանավորվել ավելի սերտ համագործակցության շուրջ, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը։
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հանդիպել է Բաքվում գտնվող Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ։ Կարասինը Բաքու է մեկնել Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդատվությունների հերթական փուլի անցկացման համար։
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել է, որ Վրաստանը «Արևելյան գործընկերության» երկրների թվում առաջատար դիրքում է բարեփոխումների հաջող իրականացման տեսակետից
Անատոլիայի անասունների վաճառքի շուկայում տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ կապված դոլարի փոխարժեքի բարձրացման հետ, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Վերջին օրերին հայկական մամուլում, և հատկապես, սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է, որ ղարաբաղա – ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին լարվել է իրավիճակը: