
«Մոսկվան հույս ունի Թրամփի օրոք կարգավորել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ». Լավրով

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան հուսով է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական թիմը գործնական քայլերի կդիմի, ինչը թույլ կտա կարգավորել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները։ Այս մասին Լավրովը հայտարարել է իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Մոսկվան հույս ունի, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը չի կրկնի նախորդների սխալները, որոնք նպատակաուղղված քայքայում էին ռուս-ամերիկյան հարաբերությունները։
Բացի այդ՝ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանի իշխանությունները դրական են ընկալել Թրամփի տրամադրվածությունը՝ զարգացնել երկու երկրների միջև համագործակցությունը։ Նա հավելել է, որ Մոսկվան միշտ բաց է Վաշինգտոնի հետ պրագմատիկ երկխոսության համար։ Միաժամանակ, նա ընդունել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնումը հեշտ խնդիր չէ։