
Կոլումբիայում կործանված ինքնաթիռը վառելիք չի ունեցել. իշխանություններ

Այս երկուշաբթի օրը Կոլումբիայում կործանված BAE Avro ինքնաթիռի վառելիքը վերջացել էր, հայտնել է Կոլումբիայի քաղավիացիայի ավիացիոն անվտանգության ծառայության պետ Ֆրեդի Բոնիլյան, հայտնում է BBC-ն։
«Զննությունից հետո մենք տեսանք, որ ինքնաթիռը վառելիք չի ունեցել։ Այդ պատճառով մենք հետաքննություն ենք սկսել։ Միջազգային ստանդատներով՝ ինքնաթիռը պետք է ունենա հավելյալ վառելիք նվազագույնը 30 րոպե թռիչք իրականացնելու համար։ Ցավոք, ինքնաթիռը վառելիք չի ունեցել անկանխատեսելի դեպքերի համար»,- հայտարարել է նա։
Կոլումբիայի օդանավակայանի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ անձնակազմը հայտնել է շարժիչի հետ կապված խնդիրների մասին։
Ինքնաթիռը կործանվել է նոյեմբերի 28-ի երեկոյան Ռիոնեգրոյի մերձակայքում: Աղետի հետևանքով 6 մարդ ողջ է մնացել։ Ինքնաթիռում գտնվել են «Շապեկոենսե» բրազիլական ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները, ինչպես նաև 20 բրազիլացի լրագրող։ Նրանք ուղևորվում էին Մեդելյին՝ մասնակցելու Հարավային Ամերիկայի գավաթին, որտեղ բրազիլացիները պետք է խաղային տեղի «Ատլետիկո Նասիոնալ» ակումբի հետ։
Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարվել։