Վթար Սևան-Գավառ ավտոճանապարին. ավտոմեքենան հանել են լճից

Դեկտեմբերի 1-ին, ժամը 00.43-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարի 8-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, հայտնվել լճի ափամերձ հատվածում և արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Ֆորդ Ֆիեստա» մակնիշի 51 QS 555 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարի երթևեկելի մասից և հայտնվել լճի ափամերձ հատվածում. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վերամբարձ կռունկի օգնությամբ հանել այն լճից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031