
ԱՄՆ-ում ավելի քան 10 մարդ է զոհվել անտառային հրդեհների և տորնադոյի հետևանքով

ԱՄՆ-ի հարավարևելյան նահանգներում ավելի քան 10 մարդ է անտառային հրդեհների և տորնադոյի հետևանքով, հայտնում է BBC-ն։
Թեննեսի նահանգի Գաթլինբերգ քաղաքի քաղաքապետը հայտնել է, որ փրկարարները հայտնաբերել են 7 մարդու մարմին Գրեյթ-Սմոքի Մաունթինս ազգային պարկում։ Կրակը անտառում տարածում էր ուժեղ քամին։ 2 մարդ զոհվել է Թեննեսիի հարավում տորնադոյի հետևանքով, ևս 3-ը՝ Ալաբամա նահանգում։ Վիրավորվել է ավելի քան 10 մարդ։ Հազարավոր մարդիկ տարհանվել են հրդեհներից տուժած շրջաններից։
Հրդեհների ու տորնադոյի հետևանքով ոչնչացվել է ավելի քան 100 տուն։