
Մի շարք շրջաններում ձյուն է տեղում. Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են, Ջաջուռի ոլորաններում առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Ջաջուռի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Շիրակի մարզում, Դիլիջանի ոլորաններում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: