Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան:
Երևանի թ. 27 դպրոցի մասնագիտական աջակցության գծով փոխտնօրեն Գայանե Ավետիսյանը հոկտեմբերի 21-ից ազատվել է աշխատանքից: Նա այդ դպրոցում երկրորդ անգամ նշանակվել էր փոխտնօրենի պաշտոնում ՀՀ կառավարության 14.10.2010 թ. N1391՝ «ՀՀ ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը հաստատելու մասին» որոշման խախտումով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կոչ է արել երկրի քաղաքացիներին արտարժույթը վերածել թուրքական լիրայի՝ կապված դոլարի նկատմամբ ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ անկման հետ, հայտնում է RIA Novosti-ն։
Դամասկոսի արվարձանի Հան աշ-Շիհ քաղաքը և նրան հարակից 13 բնակավայրերը անցել են սիրիական իշխանությունների վերահսկողության ներքո, հայտնել է Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը։
Նրա խոսքով` վիրավորներից մեկը 1997 թվականին ծնված Կարապետ Միքայելյանն է, ով ստացել էր գլխի հրազենային վիրավորում: Մյուս հիվանդը 1993 թվականին ծնված Քաջիկ Բադալյանն է, ով հոսպիտալ էր տեղափոխվել ազդրի ու կոնքի վնասվածքներով:
Գագաթնաժողովն ամենաբարձր մակարդակով նախապատրաստելու և անցկացնելու ուղղությամբ ՀՀ Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել ՀՀ արտաքին գործերի նախարարին՝ ընդգծելով, որ միջազգային կազմակերպություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը շատ կարևոր է մեր երկրի արտաքին հարաբերություններն արդյունավետ կառուցելու համար:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 23-ի սահմաններում, Սոթքի ոսկու հանքի տարածքում 1985 թ. ծնված Վահագն Մանուկյանը «ԱԿՄ» տիպի, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակ է արձակել նույն հանքի անվտանգության աշխատակցի ուղղությամբ, որը ոտքի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Եղբայրները մտադիր են ևս մեկ ջերմոց կառուցել: Դրա համար մոտավոր հաշվարկներով անհրաժեշտ կլինի 1.8 միլիոն դրամի ներդրում:
Այսօր և դեկտեմբերի 3-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ, պոռթկումները՝ 20-25 մ/վ:
Բրիտանացի հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը The Guardian-ի համար գրած սյունակում գրել է, որ սկսվել են «մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակները»։
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:
Արդեն 2 ամիս է՝ «ArmEc Trading» ՍՊԸ-ն բանան է արտահանում ԵՏՄ երկրներ, մասնավորապես՝ Ռուսաստան և Ղազախստան:
Դավիթ Փախչանյանի խոսքով՝ ազգ-բանակ բանաձևն ընդունելով որպես նպատակ, անհրաժեշտ է վերանայել ՀՀ կրթական գործընթացը՝ դպրոց-բուհ-արտադրություն-գիտություն կապը վերածելով այն գիտակրթական համալիրի, որը կնպաստի կադրերի ապահովմանը:
Urban Innovations Group ընկերության գլխավոր տնօրեն և հիմնադիր Սերգեյ Մարինիչևը պատմել է, որ Մոսկվայի օդանավակայաններում կհայտնվեն տաքսի պատվիրելու համար նախատեսված տերմինալներ, հայտնում է «Մոսկվա» գործակալությունը։
B4B.am պորտալին անհրաժեշտ են աշխատողներ՝ B4B Pro համակարգի վաճառքով և առաջխաղացմամբ զբաղվելու համար։
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունների կողմից Իրանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը միջուկային համաձայնագրի խախտում է, հայտնում է Reuters գործակալությունը։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Սոթքի ոսկու հանքի տարածքում հնչած կրակոցների դեպքի առթիվ, պարզվել է կասկածյալի ինքնությունը։
Եվրամիությունը մուտք կգործի ճգնաժամի շրջան, եթե չկարողանա ձևավորել միասնական բանակ, կարծում է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ հետո կմեկնարի Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով առաջին դատական նիստը։
Արևելյան Հալեպի թաղամասերը թեժ մարտերի հետևանքով միայն վերջին օրերին լքել է գրեթե 30 հազար բնակիչ, հայտնել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպան Ստաֆան դե Միստուրան։ Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։
Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում 3 թուրք զինծառայող է սպանվել։
Փրկարարները բացել են տան դուռը և հայտնաբերել 1940 թ. ծնված Մ. Շ.-ի դին:
Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վերահսկիչ պալատի պատվիրակությունը` ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, մեկնելու է ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբի՝ մասնակցելու Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության (ԻՆՏՈՍԱԻ) 22-րդ համագումարի աշխատանքներին:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 11.51-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 11.00-ի քամու հետևանքով մասնակի պոկվել և քշվել է Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 68/2 հասցեում գտնվող թիվ 1 հատուկ կրթահամալիրի տանիքը:
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը հաղորդում է. հանրապետության տարածքում տաք և ցուրտ օդային զանգվածների բախումով պայմանավորված այսօր և դեկտեմբերի 3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, պոռթկումները մինչև 20-25 մ/վրկ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը պաշտոնապես ներողություն է խնդրել Հայիթիից 2010թ. խոլերայի համաճարակի բռնկման համար։
«Երբ ես վեց տարեկան էի, ծնողներս ասացին, որ տեղափոխվում ենք տուն` Հայաստան: իրականում չէի հասկանում` ինչ է պատահում: Հայրս դադարել էր ֆուտբոլ խաղալ և ամբողջ ժամանակ տանն էր: Ես չգիտեի, սակայն հայրս ուղեղի ուռուցք ուներ: Ամեն բան շատ արագ պատահեց: Մեկ տարվա մեջ նա մահացավ: Քանի որ ես շատ փոքր էի, չկարողացա ամբողջությամբ ըմբռնել մահվան իմաստը: Հիշում եմ` մայրս և քույրս միշտ լալիս էին, և ես հարցնում էի. «Ո՞ւր է իմ հայրը»:
Չինաստանում 20 ուղևորներով ավտոբուսն ընկել է լիճը, ինչի հետևանքով 18 մարդ զոհվել է։ Վթարը տեղի է ունեցել Հուբեյ նահանգի Էչժոու շրջանում։
Դաշնային խորհրդին ուղղված ամենամյա ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է երկրում հիմնարար գիտության զարգացման հարցերին՝ ընդգծելով, որ դրանց զարգացումը երկրի տեխնոլոգիական, տնտեսական ու սոցիալական զարգացման երաշխիքն է, հայտնում է Life-ը։
Դեկտեմբերի 1-ին, ժամը 23-ի սահմաններում, Սոթքի ոսկու հանքի տարածքում 1985 թ. ծնված Վահագն Մ.-ն «ԱԿՄ» տիպի, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակ է արձակել նույն հանքի անվտանգության աշխատակից, 1981 թ. ծնված Յուրի Մ.-ի ուղղությամբ, որը ձախ ոտքի թաթային մասում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: