Դումանյանները ցանկանում են արտագաղթե՞լ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ Դումանյանները շատ վիրավորված են իշխանություններից: Անգամ լուրեր կան, որ նրանք ցանկանում են արտագաղթել: Վերջին հարվածը ՀՀԿ ԳՄ կազմից Դերենիկ Դումանյանին հանելն էր: Ոչ վաղ անցյալում հայր Դումանյանն առողջապահության նախարարն էր, որդին՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարը, ապա՝ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

«Սակայն վերևներում գտան, որ ընտանիքից մեկը պետք է պաշտոնյա լինի, և ավագ Դումանյանը տեղը զիջեց կրտսերին: Ապա դուրս եկավ նաև ԲՈՒՀ մասնագիտական հանձնաժողովից, իսկ Հովիկ Արգամիչի գահընկեցությունից հետո ազատվեցին նաև Գուրգեն Դումանյանից: Երկրից հեռանալու մասին լուրերը չհաջողվեց ճշտել, քանի որ Դումանյանները վերջին օրերին անհասանելի են»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031