
Թումանյան փողոցից բերման ենթարկված 19-ամյա տղայի գոտկատեղից ատրճանակ է հայտնաբերվել

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները նոյեմբերի 29-ին, ժամը 22-ին, Երևանի Թումանյան փողոցի թիվ 4 շենքի մոտից, զենք կրելու կասկածանքով, բերման են ենթարկել 1997 թ. ծնված Վանիկ Դ.-ին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Խուզարկությամբ նրա գոտկատեղից հայտնաբերվել է «MP-654K» տիպի օդամղիչ ատրճանակ: Հայտնաբերվածն առգրավվել է: Նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: