
Հենրիխ Մխիթարյանը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Վեսթ Հեմ» խաղի լավագույն ֆուտբոլիստ

Անգլիական լիգայի գավաթի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Վեսթ Հեմ» հանդիպումն ավարտվեց մանկունյանցիների հաղթանակով՝ 4:1:
Հանդիպման հաշվիը 2-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո բացեց Զլատան Իբրահիմովիչը: 35-րդ րոպեին «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստ Էշլի Ֆլետչերը հավասարեցրեց խաղի հաշիվը:
Ընդմիջումից հետո՝ 48-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո Մարսիալը իր հաշվին գոլ գրանցեց: 62-րդ րոպեին Իբրահիմովիչն իր հաշվին դուբլ ձևակերպեց: Երկրորդ խաղակեսի ավելացրած 4-րդ րոպեին Մարսիալը խփեց իր երկրորդ գնդակը:
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Վեսթ Հեմ» 4:1
Գոլեր. Իբրահիմովիչ, 2,62 Մարսիալ, 48, 90+4 – Ֆլետչեր, 35
«Մանչեսթեր Յունայթեդի» Թվիթերի պաշտոնական էջում խաղից հետո անցկացրած քվեարկության արդյունքով «Մանչեստեր Յունայթեդ» – «Վեստ Հեմ» խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հայ կիսապաշտպանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը