Բաժիններ՝

Ժոզե Մոուրինյոն՝ Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին

Անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Վեստ Հեմ»-ի հետ խաղից հետո խոսել է Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանի խաղից:

«Ուրախ եմ Մխիթարյանի նման խաղի համար: Խաղում էինք մի թիմի հետ, որը Պրեմիեր լիգայի խաղամակարդակի թիմ է և նման խաղը առաջընթաց է: Երջանիկ ենք, քանի որ գիտենք, թե ինչի համար ենք գնել Մխիթարյանին և այժմ այդ առաջխաղացումը նկատվում է»,- ասել է Մոուրինյոն:

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության ¼ եզրափակչում «Մանչեստեր Յունայթեդ»-ը հյուրընկալելով «Վեստ Հեմ»-ին հաղթեց 4:1 հաշվով: Մխիթարյանը դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս