Բաժիններ՝

«Ոգևորիչ էր թե՛ թիմի, թե՛ իմ խաղը». Հենրիխ Մխիթարյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ և «Մանչեստեր Յունայթեդ­»ի 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կածիքով «Վեսթ Հեմի» դեմ խաղում «Կարմիր սատանաները» լավ խաղ ցուցադրեցին:

«Ոգևորված եմ թե թիմի, թե իմ խաղով: Մենք այսօր լավ աշխատանք կատարեցինք և ամեն ինչ արեցինք հաղթանակի հասնելու համար, քանի որ կիրակի «Վեսթ Հեմի» դեմ խաղն անհաջող էր և չստացվեց հաղթանակ տանել, բայց այս անգամ ամեն ինչ ստացվեց: Պետք է շարունակենք այս կերպ»,­- խաղից հետո ասել է Մխիթարյանը:

Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Մանչեստեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆֆորդում» հաղթեց 4:1 հաշվով: Մխիթարյանը դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ և երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031