Բաժիններ՝

Հայաստանից արտահանվել են շուրջ 1 մլն դոլարի արվեստի ստեղծագործություններ

2016 թվականին Հայաստանից արտահանվել են 1 մլն  204.8 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություններ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2015 թվականի համեմատ ցուցանիշն աճել է ավելի քան 80 տոկոսով:

2015 թվականին Հայաստանից արտահանվել էին 660.3 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություններ: 2014 թվականին ցուցանիշը կազմել էր 1 մլն 617.2 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2013 թվականին՝  1 մլն 745.6 հազար ԱՄՆ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս