Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն և IBF վարկածով աշխարհի գործող չեմպիոն բրիտանացի Էնթոնի Ջոշուան համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել Նյու Յորքում: 2 բռնցքամարտիկներն էլ ունեցել են լավ տրամադրություն, կատակել են լրագրողների հետ և հարգալից վերաբերմունք են ցուցադրել մեկը մյուսի հանդեպ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը: Նա նշեց, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունից դուրս գալու 13 դիմում է ստացվել:
ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն Մոնտեբելլոյում կազմակերպված հայկական Սուրբ ծննդյան ընթրիքի ժամանակ հայտարարել է Արցախի պետականությունը ճանաչելու կարևորության մասին: Այս մասին տեղեկացնում է Asbarez պարբերականը:
Միջազգային ուսումնասիրությունները փաստում են, որ չարորակ նորագոյացությունները ցանկացած զարգացող և զարգացած երկրի առողջապահական համակարգի կարևորագույն հիմնախնդիրներից են։
Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվեց, թե չէ, մունետիկներն սկսեցին ազդարարել տնտեսության մեջ նկատելի դրական տեղաշարժերի մասին, այդ թվում՝ բենզինի գնի իջեցման՝ 20 դրամով:
Հանրապետությունում 2016 թ. հունվար-դեկտեմբերին գրանցվել է 0-1 տարեկան երեխաների մահվան 356 դեպք: Այս ցուցանիշը 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է գրեթե 4 տոկոսով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Երևան քաղաքի դեղատներից մեկի դրամարկղը բացահայտ հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
«Դա այն ներուժն է, որ մենք այս պահին տեսնում ենք: 345 ծրագրի և′ ֆինանսական աղբյուրն է հայտնի, և′ իրագործողը: Ընդ որում՝ սա ամփոփ ծրագիր է, որտեղ կա և′ դրամաշնորհ, և′ համայնքի բյուջե, և′ մասնավոր ներդրում, և′ պետբյուջե, և′ վարկային միջոց»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ ներկա դրությամբ կառավարությունում քննարկվում է ևս 55 ծրագիր:
Հայաստանում 2016 թվականի հունվար-դեկտեմբերի ընթացքում արտադրվել է 2 հազար 12 հատ պլանշետ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 2.2 անգամ:
Գերմանիայի ոստիկանությունը ձեռնամուխ է եղել հակաահաբեկչական լայնամասշտաբ գործողության Գեսսեն շրջանում։
Ուկրաինայի արևելքում մարտերը չեն դադարում։ Ուկրաինայի ժամանակով ժ. 14.00-ի դրությամբ սպանվել է Ուկրաինայի զինված ուժերի 2 զինվորական, ևս 2-ը վիրավորվել է։
Եվրախորհրդարանը հետաձգել է Վրաստանի համար առանց այցագրային ռեժիմի վերաբերյալ տեխնիկական պայմանավորվածության քվեարկությունը, որը պետք է տեղի ունենար փետրվարի 2-ին Բրյուսելում՝ լիագումար նիստի շրջանակում, հայտնում է TASS-ը։
«Դաշինքը ձևավորվելու է պլատֆորմի շուրջ, որում ներգրավված կլինեն «Բարգավաճ Հա յաստան», «Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան», «Հայոց համազգային շարժում», «Ռամկավար ազատական» կուսակցությունները և «Միասնություն շարժումը»,- ասաց Վարդանյանը:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ն շարունակելու է իր աջակցությունը ՀՀ կառավարության, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ջանքերին կոռուպցիայի դեմ պայքարում:
«Ոլորտում առկա խնդիրները երկու մակարդակի են. առաջինը ներքեւում է՝ հանրային սեկտորում, այսինքն՝ վարչական կոռուպցիան է, իսկ երկրորդը, որը հատկապես վտանգավոր է, քաղաքականն է. կարելի է ասել՝ այն ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք է ներկայացնում: Առաջին հարթության խնդիրների լուծման եղանակները կիրառում են տարբեր երկրներում, ուղղակի պետք է հետեւողական լինել: Դա իրավական ակտերի, ընթացակարգերի պարզեցումն է եւ շփումների նվազեցումը պետական պաշտոնյաների, հանրային ծառայողների եւ քաղաքացիների միջեւ»
Թուրքիայի արտահանումը 2017թ. հունվարին ավելացել է 15%-ով, ինչը նախորդ 49 ամիսների աճի առավել բարձր ցուցանիշն է, հայտնել են թուրք արտահանողների միությունից։
Ռուսական պատվիրակությունը, որի կազմում կլինեն նաև խորհրդարանականներ, հաջորդ շաբաթ կայցելի Սիրիա և կհանդիպի երկրի նախագահ Բաշար Ասադի հետ, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Սիրիայի խորհրդարանում աղբյուրին։
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ընդունել է Վրաստանում Ադրբեջանի նոր դեսպան Դուրսուն Հասանովին։
«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները պայմանավորվել են փետրվարի կեսերին անջատ խորհրդակցություններ անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում:Եթե նախարարները շահագրգռություն հանդես բերեն, մենք կկազմակերպենք նրանց հանդիպումը»,-նշել է նա:
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել և շրջանառությունից հանվել է Լեհաստանի «Նատուր Պրոդուկտ Ֆարմա ՍՊ Զ.Օ.Օ.» դեղագործական ընկերության արտադրության «Անտիգրիպին, դեղափոշի ներքին ընդունման լուծույթի, երիցուկի համով, փաթեթիկ N 10 (սերիա՝ 37250215, պիտանիության ժամկետ՝ 02.2018թ.) դեղը:
Հայաստանում 2016 թվականի հունվար- դեկտեմբեր ամիսներին գրանցվել է 28 հազար 129 մահվան դեպք: Այս ցուցանիշը 2015 թվականի համեմատ ավելացել է 0.9 տոկոսով: Մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լոռու մարզում, որտեղ 1000 բնակչի հաշվով եղել է 13 մահ:
Անկարան մրցույթ կհայտարարի թուրքական բանակի տանկերի պարկերի արդիականացման համար, հայտնում է Defense News-ը։
Թբիլիսիում կառավարության վարչակազմի շինության մոտ անցկացվում է բողոքի ակցիա ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ու նրա կողմնակիցների մասնակցությամբ, որոնք պահանջում են հրապարակել Վրաստանի իշխանությունների և «Գազպրոմի» միջև նոր պայմանագրի մանրամասները, հայտնում է RIA Novosti-ն։
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է մի շարք զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամներին: Ուսումնասիրվել են զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցության մասին գրառումներ չկատարելու, կատարված գրառումներում «անվավեր» նշում կատարելու կամ այդ գրառումները ջնջելու հետ կապված զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների ներկայացրած փաստաթղթերը, ինչպես նաեւ քննարկվել են խնդրի հետ կապված մանրամասներ:
Ռուսաստանի զինված ուժերը 2017թ. կանցկացնեն ավելի քան 2800 զորավարժություն, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Փետրվարի 2-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոցում կատարված չարաշահումները, հափշտակությունների մեխանիզմը, պարզվել պետությանը պատճառված վնասի չափը, որն ամբողջությամբ վերականգնվել է։
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով սահմանված դրոշմանիշային վճարների հավաքագրման հաշվեհամարի վերաբերյալ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: