Բաժիններ՝

Հայաստան ներմուծվող ադամանդի ծավալները մեծացել են

2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 160,2 հազար կարատ ադամանդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ երկու անգամ ավելացել է: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալներով, ներմուծված ադամանդի մաքսային արժեքը կազմել է 58 մ լն 735,8 հազար ԱՄՆ դոլար: Այն 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է մոտ 64 տոկոսով:

Ադամանդը ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի արտաքին առևտրով ՀՀ ներմուծված առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկում երրորդն է:

2015 թվականին Հայաստան է ներմուծվել 80,5 հազար կարատ ադամանդ` 35 մլն 603,9 հազար ԱՄՆ դոլար մաքսային արժեքով

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս