Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» պայմանավորվել է Գրիզմանի հետ՝ առաջարկելով նրան տարեկան 18 մլն եվրո

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ համաձայնության է հասել՝ անգլիական գրանդ տեղափոխվելու կապակցությամբ, հաղորդում է Yahoo Sports-ը:

Համաձայն աղբյուրի տեղեկության՝ չի բավարարում միայն պայմանավորվածությունը մանկունյանցիների և Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի ներկայիս ակումբի միջև: Չի բացառվում, որ հնարավոր տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 100 մլն եվրո: Գրիզմանի գործող պայմանագիրն «Ատլետիկոյի» հետ ուժի մեջ է մինչև 2021թ.:

Իսպանիայի առաջնության 20 տուրերի արդյունքում 22-ամյա Գրիզմանը մասնակցել է 19 խաղերի՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս