Ամերիկացի երգիչ և բանաստեղծ Բոբ Դիլանը, որ 2016 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի, թողարկման է պատրաստում երեք մասից բաղկացած նոր ալբոմ:
Հոգեբանական թեստերը կարող են հետաքրքիր փաստեր պատմել մեր զգացմունքների մասին։ Ընդամենը մի քանի րոպեում կարող եք նոր փաստեր իմանալ ինքներդ ձեր մասին։ Ընտրեք լուսանկարում պատկերված ծառերից մեկը։
Բոլոր նրանք, ովքեր շփվել են Ջրհոսների հետ, կվկայեն, որ վերջիններս բարդ մարդիկ են, բայց միևնույն ժամանակ՝ կյանքն առանց նրանց այլևս նախկինի նման երջանիկ չի լինի։
Ժամանակակից մարդու, հատկապես՝ գրասենյակային աշխատողների ամենագործուն օրգանն աչքն է։ Բազմաթիվ փաստաթղթեր, համակարգչի առաջ անցկացվող անվերջ ժամեր, սմարթֆոնի օգտագործում, հեռուստացույցի դիտում… այս ամենը հանգեցնում է աչքերի լարվածության, ինչը, բնականաբար, բացասաբար է ազդում տեսողության վրա։ Ինչպե՞ս դադարեցնել տեսողության վիճակի վատացումը։
Այս օրերին Հայաստանում ընթացող աժիոտաժը, այս կամ այն մականունավոր անձի հեռանալը մի կուսակցությունից ու միանալը մյուսին, ցույց են տալիս, որ գործնականում քաղաքական ուժերի դերը ոչ միայն չի բարձրանալու, այլ ճիշտ հակառակը՝ շատ ավելի նվազ է դառնալու, քան հիմա։
Ամերիկացի երգչուհի, դիզայներ և դերասանուհի Լեդի Գագան նկարահանվել է Tiffany & Co.-ի՝ ոսկյա զարդերի և ժամացույցների տան գովազդում՝ ներկայացնելով զարդերի Tiffany City HardWear հավաքածուն: Այդ մասին հայտնել է բրենդի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Կաթի արտադրության ծավալները կազմել են 460.2 մլն լիտր, ինչը 2015 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ ավելացել է 2.7 տոկոսով:
Վերաքննիչ դատարան է բողոքարկվել 40 օրական աղջնակի մահվան դեպքով հարուցված քրեական գործով կայացված դատավճիռը։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ բժշկուհին մեղավոր է ճանաչվել, դատապարտվել 2 տարվա ազատազրկման՝ զրկելով բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից 2 տարի ժամկետով:
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսի ծառայություններով, հաղորդում է Bild-ը:
«ՄարկԼոջիք տեխնոլոգիաների տիրապետումը լիովին նոր մարտահրավեր էր Հայաստանում: Բանկի փորձնական նախագիծը «Ֆամբոքսի» թիմն իրականացրեց բարձր որակով, որին և հետևեց վերջինիս գրանցումը Համաշխարհային բանկում՝ որպես գործընկեր: Արդյունքում՝ ստարտափը ստացավ վեց ամիս տևողությամբ ու բացարձակապես մրցունակ գնով պայմանագիր»,- նշում է Ամալյա Եղոյանը։
Հայաստանում 2016 թվականի հունվար-դեկտեմբերին հանքային ջրերի արտադրության ծավալը կազմել է 48 մլն 396.9 հազար լիտր: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 7.4 տոկոսով:
Հանրապետությունում 2016 թ. հունվար-դեկտեմբերին գրանցվել է ամուսնության 16 հազար 294 դեպք: 2015 թ. հունվար-դեկտեմբերի համեմատ ամուսնության դեպքերը նվազել են 7.4 տոկոսով:
Բունդեսլիգայի մրցաշրջանի առաջին կեսի լավագույն ֆուտբոլիստ և մրցաշարի լավագույն ռմբարկու Պիեր-Էմերիկ Օբամեյանգը հաղորդել է, որ Դորտմունդում անցկացնում է վերջին կես տարին: Ամռանը ֆուտբոլիստը կհեռանա Գերմանիայից, որովհետև ուզում է մեկ քայլ առաջ անել, բայց երդվել է, որ ոչ մի դեպքում չի հագնի «Բավարիայի» մարզաշապիկը:
Շուշիի տեխնոլոգիական համալսարանում գործող բնական տեխնոլոգիաների լաբորատորիայում արդեն գետնանուշի յուղ է արտադրվում:
Հանրապետությունում 2016 թվականին ծնվել է 40 հազար 638 երեխա` 19 հազար 179 աղջիկ, 21 հազար 459 տղա:
Հայաստանում 2016 թվականի հունվար-դեկտեմբերին շինարարության ծավալները կազմել են 397 մլրդ 759,3 մլն դրամ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրվել է նվազում՝ 10,8 տոկոսով:
ԱՄՆ-ի նոր նախագահի առաջին քայլերն արդեն վերլուծաբաններին մղում են ընդգծելու նոր աշխարհակարգի ստեղծման տեսանելիությունը: Նոր աշխարհակարգը եթե մի կողմից հատկանշվում է երկրների միջեւ պատերի կառուցմամբ, դիվանագիտական հարաբերությունների խզումով, նոր լարվածություններով եւ նոր կացությունների ստեղծմամբ, մյուս կողմից այն առաջին երեւութական տպավորությունն է թողնում, որ նոր հարթություն է տեղափոխվում մի բեւեռի ` Վաշինգտոնի եւ բեւեռացման ձգտող այլ գերուժի` Մոսկվայի միջեւ հարաբերությունների վերաբնականոնացման միտումներով:
«Անձամբ ես կարոտել եմ Չեմպիոնների լիգան: Յուրաքանչյուր խաղ, որը ես այնտեղ չեմ խաղում, նշանակում է, որ իմ անհավանական խաղացած հանդիպումների թիվը չի ավելանում: Ես ամենաերիտասարդ մարզիչն եմ, ով այնտեղ 100 հանդիպում է անցկացրել: Յուրաքանչյուր անգամ, երբ ես չեմ խաղում, ես հիացած չեմ լինում»:
Անցած տարի հետևողական աշխատանքներ են տարվել Արցախի առողջապահության համակարգը բժշկական նոր կադրերով համալրելու ուղղությամբ:
Վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը պաշտոնական այց չէր կատարել ՌԴ: Վերջին այցն այդ պաշտոնն զբաղեցնելիս կատարել էր Սերժ Սարգսյանը՝ վարչակազմի պարագլխի կարգավիճակում Ռոբերտ Քոչարյանին փոխարինելու «դաբրոն» ստանալու նպատակով:
Կտավատի սերմն արդյունավետ կերպով մաքրում է օրգանիզմը տոքսիններից, կարգավորում է նյութափոխանակությունը, իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակն ու կարգավորում է ախորժակը: Այս սերմերը կլանում են վնասակար տարրերը, մաքրում են աղիները և օրգանիզմը սնուցում են լեցիտինով, որը խթանում է նյութափոխանակության աշխատանքը:
Անցած տարվա հուլիսին զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի գրավման 15-օրյա ժամանակահատվածի մեծ մասում հայ իրավապահները կարողացել են լավ հավասարակշռություն ապահովել բնակչության և դեպքի վայրի շուրջ անվտանգության ապահովման հարցում: Հայ-ամերիկյան առևտրային պալատի անդամների առջև ունեցած ելույթում նման կարծիք հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
Երևանում 68 ավտոմեքենայից 50-ի, իսկ մարզերում՝ 67 ավտոմեքենայից 62-ի վարորդները երթևեկել են անսթափ:
Մրցույթի նպատակն է՝ բարձրացնել կիբերանվտանգության նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում: Մրցույթի շրջանակում մասնակիցներին կտրամադրվեն սերվերներ, ծառայություններ, ծրագրեր, որոնք հարկավոր է կոտրել: Քանի որ մրցույթը կրում է կրթական բնույթ, բոլոր խնդիրների հետ կլինեն հուշումներ և գործիքների վերաբերյալ տեղեկատվություն:
Մսամթերքի, ներառյալ՝ երշիկեղենի արտադրության ծավալը կազմել է 6 հազար 936,7 տոննա` ավելանալով 15,7 տոկոսով:
«Անհրաժեշտ են բարեփոխումներ քաղաքացիական հասարակության կյանքում». Սեյրան Օհանյան
«Պետք է դիմեն իրենց հարկային տարածքային տեսչություն անձնագրով և հանրային ծառայության համարանիշով, լրացնեն դիմումը, որտեղ պետք է նշեն գործունեության համապատասխան տեսակը և այն ժամանակահատվածը, որով ուզում են զբաղվել: ժամանակահատվածը կարող են նշել մեկ ամիս, մի քանի ամիս, մեկ տարի, նույնիսկ մի քանի տարի, ըստ իրենց ցանկության»,- ասաց նա` հավելելով, որ արտոնագիր ստացած ինքնազբաղված անձինք օրենսդրությամբ սահմանված հաշվետվություններ (հաշվարկներ, հայտարարագրեր, տեղեկություններ) չեն ներկայացնում:
Politiko-ն նշում է, որ վարչակազմի ներկայացուցիչները շարունակում են շփվել CNN-ի թղթակիցների հետ, բայց, օրինակ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը կամ ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Քելիեն Քոնուեյը չեն մասնակցում հեռուստաալիքի ծրագրերին, այդ թվում՝ «Երկրի դրությունը» ամենշաբաթյա կիրակնօրյա հաղորդմանը: Ավելի վաղ ելույթ ունենալով Ջորջ Վաշինգտոնի համալսարանում՝ Սփայսերը մերժել է այն ենթադրությունը, որ CNN-ին իբր մեկուսացրել են Սպիտակ տնից:
Փախստականի կարգավիճակ է շնորհվել Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող մինչև 17 տարեկան 2 և 35-64 տարիքային միջակայքում գտնվող ևս 2 կանանց, Իրաքի և Կամերունի քաղաքացիություն ունեցող մեկական կանանց: Ինչպես նաև քաղաքացիություն չունեցող 1 կնոջ և 1 տղամարդու:
«Նա հրաշալի կերպար էր, ով ոգեշնչեց բոլորին: Ես նրա կերպարի հետ ծանոթացել եմ դեռևս երիտասարդ տարիքում»,- «Մեհր» գործակալության փոխանցմամբ` ասել է Վիգեն Սարգսյանը: