Բաժիններ՝

«Կարծում եմ, որ Ռոնդա Ռոուզին ավարտել է կարիերան». UFC նախագահ

UFC նախագահ Դենա Ուայթը գտնում է, որ թեթևագույն քաշում կազմակերպության նախկին չեմպիոնուհի Ռոնդա Ռոուզին ավարտել է կարիերան: Վերջին 2 մենամարտերում Ռոուզին պարտվել է՝ նոկաուտի ենթարկվելով Հոլլի Հոլմից և Ամանդա Նունիեսից:

«Ես չէի ցանկանա ինչ-որ բան հայտարարել հենց այստեղ և հիմա, որովհետև ամեն ինչ նրանից է կախված, բայց ես չէի ասի, որ նա կվերադառնա: Ես կարծում եմ, որ նա ավարտել է: Նա կհեռանա և կսկսի կյանքն առանց մենամարտի»,- Ուայթի խոսքերն է մեջբերում MMA Fighting-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս