Բաժիններ՝

ԱՄՆ-ում ֆիլմ են նկարահանելու Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի մասին

Ամերիկացի պրոդյուսեր Մայքլ դե Լուկան ազդարարել Է գեղարվեստական ֆիլմի մասին, որը նվիրված կլինի բրիտանական The Beatles խմբի մասնակից Ջոն Լենոնի եւ ճապոնուհի Յոկո Օնոյի հարաբերությունների պատմությանը: Այս մասին հայտնել է The Hollywood Reporter-ը:

«Կինոնկարը կպատմի սիրո, արիության եւ ԱՄՆ-ում ակտիվիզմի հրատապ թեմաների մասին»,-նշել է Դե Լուկան: Նրա խոսքով՝ ֆիլմը նպատակ ունի ներկայիս երիտասարդությանը ոգեշնչել՝ պաշտպանելու իր իրավունքները:

Լենոնի 83-ամյա այրին մասնակցել է ժապավենի ստեղծմանը: Սցենարը գրելու է Էնթոնի Մաքքարթենը, որն ավելի վաղ աշխատել է բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի մասին պատմող «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» բայոպիկի վրա:

Ֆիլմի թողարկման ժամկետը եւ նրա անվանումն առայժմ չեն բացահայտվում:
Յոկո Օնոն ճապոնացի ավանգարդիստ նկարիչ է, երգչուհի եւ արվեստի գործիչ: Նա Լենոնի հետ ծանոթացել է 1966 թվականին Լոնդոնում: Հետագայում նրանք զբաղվել են համատեղ ավանգարդային նախագծերով, իսկ 1969 թվականին ստեղծել են Plastic Ono Band խումբը: Յոկոն եւ Լենոնը ամուսնացել են 1969 թվականին: 1970-ական թվականներին Յոկոն եւ Լենոնը տեղափոխվել են Նյու Յորք:

Կարդացեք նաև

Լենոնին սպանել է Մարկ Չեփմենը 1980 թվականի դեկտեմբերի 8-ին Նյու Յորքում նրա տան մերձակայքում: Օնոն դարձել է ամուսնու մահվան վկան: Դատարանում Չեփմենը հայտարարել է, որ հանցագործությունը կատարել է հանուն փառքի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս