Այսօր արդեն գրեթե բոլորն օգտվում են սոցիալական ցանցերից։ Դրանց օգնութամբ մենք շփվում ենք ընկերների հետ, նորություններ իմանում և կիսվում մտքերով։ Սակայն տարվելով այս ամենով՝ երբեմն մոռանում ենք անվտանգության տարրական կանոնների մասին և կիսվում տեղեկատվությամբ, որը մեր դեմ կարող են օգտագործել չարագործները։
Արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորում է ինսուլինը։ Դրա ազդեցության մեխանիզմի խանգարումները հանգեցնում են տարբեր հիվանդությունների առաջացման։ Արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնելու գործում կարող են օգնության հասնել համեմունքները։
ԱՄՆ-ի Հարավային Կարոլինայի նահանգի բնակիչներից մեկը Palmetto Cash 5 վիճակախաղի տոմսերով մեկ օրում հաղթել է երկու անգամ: Նա 100 հազար դոլար է ստացել մեկ տոմսով եւ 200 հազար դոլար՝ մյուսով: Այս մասին հայտնել է UPI գործակալությունը:
«Խոսքը գնում է ոչ միայն մեր երկրի դեմ անցած ընտրությունների ընթացքում կատարված հարձակման մասին, այլեւ Մոսկվայի ապագա գործողությունների մասին, որոնք կարող են ուղղված լինել ինչպես Միացյալ Նահանգների, այդպես էլ՝ Եվրոպայի մեր դաշնակիցների դեմ»:
Burberry բրիտանական նորաձեւության տունը թողարկել է 10 վայրկյան տեւողությամբ տեսանյութ, որը ներկայացնում է հագուստի նոր փետրվարյան հավաքածուն:
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է հեռանալ իր պաշտոնից:
«Դեռ տագնապը չէր հնչել, միասին նստած էինք: Երբ տագնապ տվեցին, մտածեցինք ուսումնական է, իսկ տանկերի մոտ դուրս գալուն պես արդեն լսեցինք հրետակոծության ձայները, հասկացանք, որ ամեն ինչ լուրջ է, տրամադրվեցինք ու շարժվեցինք դեպի դիրքեր»:
Ռոնալդուի բարեգործական ժեստի մասին պատմել է կացարանի տնօրեն Լիլիանա Սանտուշը: Ըստ նրա խոսքերի՝ Ռոնալդուն կացարանի ֆինանսական դժվարությունների մասին իմացել է ընդհանուր ընկերներից:
Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Ռաուլ Գոնսալեսը մեքսիկական հեռուստատեսության եթերում առաջարկել է Արքայական ակումբի պատմության մեջ 5 լավագույն ֆուտբոլիստների իր տարբերակը: Ընդ որում, նա ընդգծել է, որ իրեն առաջարկված անուններից ընտրություն կատարելը շատ դժվար է եղել:
Ռոբոտ, որը կկարողանա իրեր դասավորել. առաջադրանք` տարբեր լուծումներով: Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Գյումրու մասնաճյուղի ռոբոտաշինության խմբակի սաները պատրաստվում են նոր մրցույթի մասնակցել: Պայմաններին օրեր առաջ են ծանոթացել ու գործի են անցել: Հույս ունեն, որ հաղթանակը գյումրեցի ռոբոտինն է լինելու:
Ermenegildo Zegna-ն իտալական ընկերություն է, որը զբաղվում է տղամարդու լյուքս դասի հագուստի, կոշիկի և պարֆյումերիայի թողարկմամբ: Այն հիմնադրվել է 1910 թվականին Էրմենեջիլդո Զենիայի կողմից: Այժմ ընկերությունը կառավարվում է Զենիայի ընտանիքի արդեն չորրորդ սերնդի կողմից:
Ինչպես պնդում է Goal պորտալը, Դորտմունդի «Բորուսիան» թիմի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի համար «Ռեալից» կխնդրի 70 մլն եվրո:
«Զբոսաշրջությունը Հայաստանում և Արցախում.սփյուռքահայերը զբոսաշրջության ոլորտում» թեմայով կլոր-սեղան քննարկմանն այս մասին ասաց կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:
Քաշաթաղի շրջանի Գողթանիկ գյուղի բնակչուհի Լիլիթ Տոնոյանը, բացառապես բնական հումքից՝ բուսական տարատեսակ յուղերից, օրգանական ծագման օճառներ և կոսմետիկ այլ պարագաներ է պատրաստում:
Երիկամները կարևոր նշանակություն ունեն առողջության համար։ Եթե դրանք վտանգի տակ են, վտանգված է ամբողջ օրգանիզմը։ Հարկավոր է տարբերել նշանները, որոնք մեզ ուղարկում է օրգանիզմը։
«Ինձ հայտնի է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է եղել իմ ծառայություններով, քանի որ այդ ակումբում է աշխատում Ժոզե Մոուրինիոն: Այլ ակումբների հետաքրքրության մասին ոչինչ չգիտեմ, չնայած համացանցում միշտ էլ շշուկներ հայտնվում են: Ինչ էլ որ լինի, ես ուրախ եմ, որ կան ակումբներ, որոնց դուր է գալիս իմ խաղը»,- ասել է Վիլլիանը Globo Esporte-ին տված հարցազրույցում:
Օրակարգի առաջին հարցով քննարկվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից ոչ պարենային ապրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը:
«Մեր գյուղատնտեսության մեջ ամբողջ տեսությունը հիմնվել է նրա վրա, թե գյուղացին լավ գյուղատնտես է: Դրանից ելնելով էլ նրան սերմ, դիզվառելիք, պարարտանյութ ենք տվել և ասել՝ դու գիտես ինչ անել, բայց դա այդպես չէ: Հենց այդ պնդմանը կասկածում ես, ստացվում է՝ այդ ողջ տեսությունը խոցելի է. ժամանակակից ֆերմեր, կոոպերատիվ, տեխնոլոգիա չունենք: Սակայն մենք շանս ունենք, ինչպես այսօր ողջ աշխարհը գյուղատնտեսություն է սովորում Իսրայելում, 10 տարի հետո ունենալ այդպիսի գյուղատնտեսություն, որ գան մեզնից սովորեն»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:
«Քաղցկեղը ձևավորվում է երկար ժամանակ, ու ոչ ոք չի պատկերացնում, որ քաղցկեղ ունի. ոչ ցավում է, ոչ շոշափվում, ոչ մի նշան չունի։ Երկար ժամանակ օրգանիզմում ձևավորվում է։ Քաղցկեղը կարող է ձևավորվել հինգ տարում, կարող է ձևավորվել մեկ տարում, թեպետ այնպիսի տեսակ էլ կա, որ տասն օրում կարող է կրծքի մեջ առաջանալ ու տարածվել։ Երբ շոշափելի է դառնում՝ արդեն ուշ է լինում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի (ՀԱԱԿ) տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։
Միջազգային լրատվամիջոցների քննարկման կենտրոնում է հայտնվել փաստը, որ Բելառուսում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ չի եղել:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքում ֆուտբոլային վերլուծաբան Մարկ Ֆրոգաթն անդրադարձել է մանչեսթերյան ակումբի A ցուցակին և նշել, որ այնտեղ կարող է հայտնվել նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:
Startup Europe Week-ը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռներեցների և սկսնակ գործարարների համար արդյունավետ և լայնածավալ նախաձեռնություն է, որն օգնում է ստանալ ամբողջական տեղեկատվություն տվյալ երկրում ստարտափ էկոհամակարգի ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ քննադատել է իրանական ատոմի հարցով գործարքը՝ հայտարարելով, որ այն աղետ է դարձել մասնավորապես Իսրայելի համար։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ի ժամը 17:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Իրանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ միտինգի են դուրս եկել հարյուր հազարավոր մարդիկ՝ վանկարկելով «Մա՛հ Ամերիկային»։
«ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սարգսյանի եղբայրը լրագրողներին հայտնել է, որ այսօր` փետրվարի 10-ին, հարազատները հանձնուք են տարել վերջինիս, սակայն հիմնարկի աշխատակիցները սնունդն իբր չեն ընդունել` պատճառաբանելով, թե Արթուր Սարգսյանը գտնվում է հացադուլի մեջ:
Հովհաննես Հարությունյանն այս պահին ստացիոնար բուժման կարիք չունի և գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի` կալանավորված անձանց համար նախատեսված խցային պայմաններում:
Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինը այսօր Կիևում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի հետ կայացած ճեպազրույցում հայտնել է, որ Ուկրաինան և Թուրքիան պլանավորում են համաձայնագիր կնքել, որը իրենց քաղաքացիներին թույլ կտա փոխադարձ այցեր կատարել ներքին անձնագրերով։
«Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում աջակից լինելու Միացյալ Նահանգների հանձնառության վերաբերյալ կասկած չի կարող լինել: Մենք պատրաստ ենք աշխատել ՀՀ պետական կառույցների հետ, որոնք կոռուպցիայի դեմ պայքարելու իրական կամք են դրսևորում»,- ասել է ԱՄՆ դեսպանը:
«Հարգելի՛ Իվան Վասիլևիչ, շնորհակալ եմ ձեզ հրավերի համար, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես եղել եմ Ղարաբաղում, չեմ կարող մասնակցել ԴՕՍԱԱՖ-ի կազմավորման 90-ամյակին նվիրված միջոցառմանը»։